News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ռասիստական հայտարարությունների պատճառով հեռացրել է աշխատանքից հանքարդյունաբերության եւ մետալուրգիական արդյունաբերության նախարար Ֆերնանդո Վասկեսին, որը նշանակվել էր այդ պաշտոնին շուրջ մեկ ամիս առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Որպես նախագահ՝ ես որոշում եմ կայացրել Վասկեսի հրաժարականի շուրջ նրա ռասիստական հայտարարությունների համար»,-թվիթերյան գրառում է կատարել նա։

Անյեսի խոսքով՝ նրա կառավարությունը չի հանդուրժի ո՛չ կոռուպցիան, ո՛չ ցանկացած տիպի խտրականությունը։

Ուրբաթ Վասկեսը, որը գլխավորում է նախարարությունը մայիսի 8-ից, ասել է, որ «չի պատասխանում պահանջներին», որպեսզի լինի «Շարժում դեպի սոցիալիզմը» կուսակցության անդամ, որի առաջնորդն է Բոլիվիայում առաջին նախագահը, որը ներկայացնում է արմատական հնդկացիների բնակչությունը՝ Էվո Մորալեսը, որը հրաժարական էր տվել անցած տարվա նոյեմբերին բողոքի ցույցերի ֆոնին։ «Ես ունեմ կանաչ աչքեր, ուղիղ վարսեր, ես սպիտակամորթ եմ։ Ես չեմ ուզում ոչ մեկի խտրականության ենթարկել, սակայն այդ պատճառով ես անհամատեղելի եմ կուսակցության մյուս անդամների հետ»,-ասել է նա։ Արդյունքում Վասկեսը ներողություն է խնդրել եւ ասել, որ նրա խոսքերը հեգնական էին։

Բոլիվիան բազմազգ պետություն է։ Հանրապետությունում բացի իսպանացիներից, պաշտոնական կարգավիճակ ունեն նաեւ հանրապետությունում բացի իսպաներենից, պաշտոնական կարգավիճակ ունեն նաեւ հնդկացի ժողովուրդների 36 լեզուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ