News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Այս պահին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է: Ընդ որում, ուզում եմ ասել, որ որեւէ ախտանշան չեմ ունեցել: Պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել եւ թեստը դրական դուրս եկավ: Հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, եւ փաստորեն ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք: Այսինք  վարակված ենք կորոնավիրուսով: Որեւէ ախտանշան չունենք: Վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատանքի ներկայանալուց առաջ ինչպես կարգն է ջերմաչափվել եմ, ջերմություն չեմ ունեցել:

Ինչ վերաբերում է իմ վարակվելուն, ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից: Ես կռահում եմ, թե որտեղ եւ ինչպես եմ վարակվել: Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որ տպավորվել է իմ մեջ եւ համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված, մանավանդ խորհրդակցությունների ժամանակ գիտեք, որ ջրի բաժակներ են դնում: Ես մի օր արձանագրեցի, որ բաժակն առանց ձեռնոցի դրեցին: Իհարկե, տեղում նկատողություն արեցի եւ առաջարկեցի փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ լ է այդպես եղել: Այդ մատուցողի մոտ նույնպես հաստատվել է դրական»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ աշխատելու է վարչապետի կեցավայրից. «Ունեմ բոլոր պայմաններն այստեղ՝  կապի միջոցները, մնացած բոլոր պայմանները եւ ինչքան որ հնարավոր կլինի կաշխատեմ, նույնիսկ սպասվածից ավելի շատ, բայց իհաևրկե, մեկուսացվածության պայմաններում»,-ասաց նա:

Վարչապետը կոչ արեց բոլորին անպայման պահել հակահամաճարակային կանոնները. «Այդ կանոնները մեր դեպքում կոնկրետ չօգնեցին, բայց ամեն դեպքում համոզված եմ, որ այդ կանոնների պահման արդյունքում առնվազն կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել: Շատ ցավում եմ, որ այսպես եղավ, բայց եղավ:

Մեր ռազմավարությունը եւ մարտավարությունը մնում է նույնը: Մենք պետք է սովորենք կորոնավիրուսին զուգահեռ ապրել: Բոլորիս մոտ նույն վիճակն է, ջերմություն չունենք, ախտանշաններ չունենք, բայց պետք է հետեւենք, որովհետեւ կարող է մի պահի այդ ախտանշաններն ի հայտ գան: Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, որ մեր տատիկ-պապիկներին հանկարծ վարակած չլինենք: Ճիշտն ասած, դրա համար ենք մի քիչ լարված»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձն է, նա դարձավ 45 տարեկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ