News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Շաբաթ՝ մայիսի 30-ի երեկոյան ոստիկանները Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի դստերը ձերբակալել են բողոքի ցույցերի ժամանակ, որոնք հարուցել էր իրավակարգի պահապանների կողմից ձերբակալելիս աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը: Այս մասին հայտնում է New York Post պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ 25-ամյա Քյարա դե Բլազիոն ձերբակալվել է Մանհեթենում: Աղբյուրը հայտնել է, որ նա մյուս ցուցարարների հետ միասին արգելափակել էր 2 փողոցների խաչմերուկում երթեւեկությունը եւ ձերբակալվել է այն բանից հետո, երբ ցուցարարները հրաժարվել են կատարել երթեւեկելի հատվածն ազատելու մասին ոստիկանների պահանջը:

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ այս վայրում այրում էին ոստիկանական մեքենաներ, մարդիկ բախումների մեջ էին մտնում իրավապահների հետ:

«Այդ ժամանակ այս շրջանում հազարավոր մարդիկ են եղել»,- հավելել է պարբերականի աղբյուրը:

Հրապարակման մեջ նշվում է, որ ձերբակալվելիս աղջիկը չի հայտնել, որ քաղաքապետի դուստրն է: 

Մինեապոլիսի ոստիկանության աշխատակիցները մայիսի 25-ին ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Ձերբակալելիս ոստիկանը ծնկով սեղմել էր տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել էր, որ շնչահեղձ է լինում, բայց իրավակարգի պահապանները դրան ուշադրություն չէին դարձրել: Արդյունքում տղամարդը մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: Սա ԱՄՆ-ում հարուցել էր զանգվածային ցույցեր եւ անկարգություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս գիշեր հայտնաբերվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձ. Բաժին են տարել
Արդյունքում՝ Բագրատունյաց փողոցի որոշ հատվածներից, ինչպես և մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից տարածքից…
Դպրոցի տնօրենի եւ տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, հաստատապես իմանալով, որ իր հրամանով նույն դպրոցում 2015թ. նոյեմբերից...
Հետախուզվող կինը 15 տարի անց ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ…
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ եւ բջջային հեռախոսներ
Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի Արեւելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել...
Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր. ահազանգ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական…
«Ռոսկոսմոս»-ում հայտարարել են, որ Սաֆրոնովը մուտք չի ունեցել գաղտնի տվյալներին
«Ռոսկոսմոս»-ի ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովը կասկածվում է ՆԱՏՕ-ի հատուկ ծառայություններից մեկի համար աշխատելու եւ ռազմատեխնիկական համագործակցության մեջ․․․
Ամենաշատ