News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի մասնագիտացված քրեական դատարանի որոշմամբ կշարունակեն կալանավորված մնալ երկրի բնապահպանության փոխնախարար Կրասիմիր Ժիվկովը եւ Իտալիայից վտանգավոր թափոնների տեղափոխման ու օգտահանման հետ կապված մեքենայությունների վերաբերյալ գործի մյուս չորս ֆիգուրանտները: Դատական նիստը տեւել է 14 ժամ եւ ավարտվել երկուշաբթի գիշերը: Այս մասին հայտնել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը:

Հեռուստատեսության տեղեկացմամբ՝ դատարանը ընդունել է, որ դատախազության ներկայացրած ապացույցների հիման վրա կարելի է հիմնավորված ենթադրել, որ հենց մեղադրյալներն են կատարել հանցագործությունը, եւ կարծում է, որ ազատության մեջ լինելով՝ նրանք կարող են նոր հանցագործություն կատարել կամ ազդել գործով անցնող վկաների վրա: Մասնագիտացված դատարանի որոշումը կարելի է բողոքարկել 3 օրվա ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Սպասվում է, որ Ժիվկովն արդեն երկուշաբթի պաշտոնապես կհեռացվի բնապահպանության նախարարությունում իր պաշտոնից:

Շաբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ գործով դատախազները հայտնել էին, որ «կազմակերպված հանցավոր խումբը, որի մեջ է մտնում նաեւ բնապահպանության փոխնախարար Կրասիմիր Ժիվկովը, ստեղծվել է շահադիտական նպատակներով»: Իսկ քննության ընթացքում հաստատվել է, որ փոխնախարարը կատարել է ոչ իրավաչափ գործողություններ՝ մեղադրվող բիզնեսմեններին օգնելով կազմակերպել Իտալիայից վտանգավոր թափոնների տեղափոխման եւ վերամշակման մեքենայությունները, ընդ որում՝ այդ գործունեության մեծ մասը կեղծ է եղել:

Քրեական գործով քրեադատավարական գործողություններն անցկացվել են մայիսին 28-ից երկրի ամբողջ տարածքում 40 օբյեկտներում: Խուզարկությունների ժամանակ առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր եւ արժեքավոր իրեր: Հաստատվել է, որ 10 մարդուց կազմված կազմակերպված խումբը կատարել է հանցագործություններ ընդդեմ շրջակա միջավայրի պահպանության, հարկային հանցագործություններ, կեղծել է փաստաթղթեր: Բոլոր ֆիգուրանտները ներկայումս կալանավորված են, նրանցից 5-ը տնային կալանքի մեջ են:

Քրեական գործի քննությամբ զբաղվում են Բուլղարիայի եւ Իտալիայի քննիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանիայի նախկին թագուհու ծննդյան տոնակատարությունները փոփոխվել են 400-ամյա հուշարձանի հրդեհի պատճառով
Սակայն պալատի դիմաց դեռևս պահակախմբի փոփոխություն է լինելու, որին դիտելու համար արդեն շատ մարդիկ են հավաքվել...
Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը եւ «Ford»-ը.  կա 3 վիրավոր
Ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով
Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ...
9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Խուզարկություններով այս պահին ձերբակալված անձ չունենք ․ ՔԿ խոսնակ
Այս պահին ձերբակալված անձ չունենք․․․
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Ամենաշատ