News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկը եւ Ֆինանսական ներգրավման դաշինքը 2020 թ. հունիսի 1-ից 3-ը կազմակերպում են Ֆինանսական ներգրավման քաղաքականության փորձագետների խմբի (ՖՆՔՓԽ) 5-րդ նիստը. սա տարածաշրջանային առաջին նախաձեռնությունն է, որն անցկացվելու է վիրտուալ տիրույթում՝ հաշվի առնելով COVID-19-ի պատճառած համաշխարհային ճգնաժամը:

Յոթ երկրների ֆինանսական հատվածի կարգավորողներ եւ քաղաքականություն մշակողներ, որոնք ներկայացված են ՖՆԴ-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի քաղաքականության նախաձեռնության (ԱԵԿԱՔՆ) կողմից, միջոցառմանը մասնակցում են գիտելիքի եւ փորձի փոխանակման նպատակով՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կենտրոնական բանկերը, ինչպես նաեւ Ղազախստանի Հանրապետության ֆինանսական շուկայի կարգավորման եւ զարգացման գործակալությունը եւ Մոնղոլիայի ֆինանսական կարգավորման հանձնաժողովը:

«Մենք հպարտ ենք, որ ՖՆԴ-ի հետ արդյունավետ համագործակցության երկար պատմություն ունենք: Հայաստանում տեղի են ունեցել աշխատանքային խմբի նիստեր եւ իրականացվել համատեղ ուսուցման ծրագրեր, եւ այժմ մենք անցկացնում ենք ԱԵԿԱՔՆ-ՖՆՔՓԽ վիրտուալ հանդիպում: Ճիշտ է, մենք չենք կարողանում անձամբ հանդիպել ձեզ՝ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով, այնուամենայնիվ ուրախ ենք, որ թվայնացված աշխարհը հնարավորություն է տալիս կապ պահպանել մարդկանց հետ տարբեր երկրներից եւ միեւնույն ժամանակ թույլ է տալիս, որ մնանք անվտանգ եւ առողջ: Ես ավելի քան վստահ եմ, որ մեր աշխատանքի արդյունավետությունը չի տուժի», ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

ԱԵԿԱՔՆ-ի անդամները, ցանցի գլոբալ գործընկերների եւ ֆինանսավորողների հետ միասին, նույնպես մասնակցելու են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԱ) տարածաշրջանում COVID-19-ի բերած հետեւանքների քննարկումներին: ԱԵԿԱՔՆ-ը համավարակի դեմ պայքարում կոնկրետ մարտահրավերների լուծման ճանապարհին շեշտը դնելու է փոխներգործուն ուսուցման հնարավորությունների վրա, մասնավորապես՝ սպառողների պաշտպանության, ֆինանսական գրագիտության, թվային ֆինանսական ծառայությունների եւ ֆինանսական ներգրավման ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում:

«Ֆինանսական ներգրավումը քննարկվող մի քանի լուծումներից մեկն է, որը կարող է անհապաղ արծարծել այն խնդիրները, որոնք առկա են ցանցի երկրների՝ դժվար կացության մեջ հայտնված տնտեսություններում: Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում գործող մեր անդամների հետ մենք քննարկում ենք ՖՆԴ COVID-19 քաղաքականության արձագանքը, ըստ որի արագ, կարիքների վրա հիմնված, բավականին գործնական եւ բարձր ազդեցություն ունեցող միջամտությունների համակցումը հնարավորություն է տալիս իրականացնել արագ արձագանքման քաղաքականություն եւ կանոնակարգերի կիրառում առանձնապես ուժեղ տուժած երկրներում, եւ դրանք կառուցված են անդամների կարճաժամկետ եւ միջնաժամկետ կարիքները բավարարելու համար», ասաց ՖՆԴ գործադիր տնօրեն դոկտոր Ալֆրեդ Հաննիգը:

Եռօրյա միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաեւ կիբեռանվտանգության ոլորտում զարգացող-զարգացած երկրների երկխոսությունը, որին կհետեւի թվային ֆինանսական գրագիտության մասին անդամների դասընթացը: Դրանից առավելագույն օգուտը կստանան նրանք, որոնք սերտորեն ներգրավված են եղել DFS-ին առնչվող կանոնակարգերի հետ կապված եւ կիբեռանվտանգությանն ու ֆինանսական գրագիտությանն առաջնայնություն տվող աշխատանքներում:

ՖՆԴ-ն, ԱԵԿԱՔՆ-ի անդամների հետ համատեղ, հրապարակելու է երեք նյութ, ինչը կօգնի, որ տարածաշրջանը ձեւավորի իր գիտելիքների գրադարանը՝ դրանով իսկ աջակցելով ֆինանսական ներգրավման գործընթացն արագացնող քաղաքականության մշակմանը, եւ ինչը ՖՆԴ անդամները կարող են կիրառել ԱԵԿԱՔՆ-ից դուրս: «Ֆինանսական կրթության դասարանական սեմինարների երկարաժամկետ արդյունավետությունը գյուղական վայրերում. Հայաստանի օրինակը», «Ֆինանսական իրավասությունների մատրիցա մեծահասակների համար. քաղաքականության շրջանակ», եւ « Վարկերի էական պայմանների թերթիկ. արդյոք դրանք աշխատում են. Հայաստանի փորձը» նյութերը առկա են AFI կայքում՝ ներբեռնման համար:

«ԱԵԿԱ տարածաշրջանից գիտելիքի պրոդուկտները կօգնեն, որ է՛լ ավելի ակտիվ իրականացվեն ԱԵԿԱՔՆ-ի հիմնական ներառական ֆինանսական նպատակները, այդ թվում` տարածաշրջանի ֆինանսական ներգրավման փորձի փոխանակումը ԱԵԿԱՔՆ անդամների եւ ՖՆԴ ավելի լայն ցանցի հետ, կնպաստեն ԱԵԿԱՔՆ ղեկավարների բարձր մակարդակի քննարկումներին` ուղղված տարածաշրջանի ֆինանսական ներգրավման համար ռազմավարական ուղեցույցների տրամադրմանը եւ ֆինանսական ներգրավման քաղաքականության հիմնական հարցերում ԱԵԿԱ տարածաշրջանի ներգրավվածության խորացմանը», ասաց ՖՆԴ գործադիր տնօրեն դոկտոր Ալֆրեդ Հաննիգը:

Շարունակելով գիտելիքների փոխանակման եւ փոխներգործուն ուսուցման, ինչպես նաեւ Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում ցանցի ներկայիս եւ հեռանկարային անդամներին առավել արդյունավետ եւ հարմարեցված ծառայություններ մատուցելու ջանքերը՝ ՖՆԴ-ի Տնօրենների խորհուրդը հաստատել է Լյուքսեմբուրգում ՖՆԴ Եվրոպայի ներկայացուցչական գրասենյակ բացելու հարցը: ՖՆԴ-ի Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակից հետո սա կլինի կազմակերպության՝ Կուալա Լումպուրի իր կենտրոնակայանից դուրս երկրորդ գրասենյակը: Նախատեսվում է, որ ՖՆԴ-ի Լատինաամերիկյան եւ Կարիբյան գրասենյակը կբացվի Կոստա Ռիկայում՝ այս տարվա վերջին:

2018 թ. գործարկված ԱԵԿԱՔՆ-ը ՖՆԴ-ի տարածաշրջանային ամենաթարմ նախաձեռնությունն է եւ ԱԵԿԱ տարածաշրջանում ՖՆԴ անդամ հաստատությունների հիմնական հարթակը, որն աջակցում եւ զարգացնում է նրանց ֆինանսական ներգրավման քաղաքականությունն ու նորմատիվային բազան եւ համակարգում փոխներգործուն ուսուցման տարածաշրջանային ջանքերը: ԱԵԿԱՔՆ-ը նպատակ ունի լուծել տարածաշրջանային մարտահրավերները եւ ԱԵԿԱ տարածաշրջանի ձայնն ավելի լսելի դարձնել ֆինանսական ներգրավման քաղաքականության հիմնական հարցերում: ԱԵԿԱՔՆ-ի շրջանակներում գործող տեխնիկական անձնակազմից, որի կազմում է ՖՆՔՓԽ-ն, նշանակվում են առաջնային կամ այլընտրանքային անդամներ եւ ուղղակիորեն ներգրավված են ֆինանսական ներգրավման տեխնիկական աշխատանքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ