News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 1-ի նիստում պատգամավորները երկրորդ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում կատարված մի շարք օրենսդրական փոփոխությունների:

Դրանց թվում են՝

Հարկային օրենսգրքում լրացումների կատարելու մասին օրինագիծը (նախաձեռնող՝ Բաբկեն Թունյան, կողմ՝ 113, միաձայն),

«Անասնակերի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 113, միաձայն),

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 114, միաձայն),

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (նախաձեռնող՝ Գեւորգ Պապոյան, կողմ՝ 112, միաձայն),

Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (նախաձեռնող՝ Կառավարություն, կողմ՝ 114, միաձայն),

Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 114, միաձայն):

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների, այդ թվում՝

«Հանրաքվեի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 83, դեմ՝ 16),

«Ոստիկանության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 111, միաձայն),

«Հոգեբուժական օգնության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 114, միաձայն):

Սակայն պատգամավորները չաջակցեցին «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 1, դեմ՝ 105):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ