News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առեւանգելու եւ այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է 3 անձ, հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաջարան քաղաքի 4 բնակիչները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 1330-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցում գործող ավտոկայանատեղիում, բռնություն գործադրելով՝ ոլորելով Շ. Մ.-ի ձեռքերը եւ բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են Խ. Մ.-ի վարած ավտոմեքենան, առեւանգել նրան եւ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ ներկա գտնվող անձանցից մեկը հրացանով կրակել է Շ. Մ.-ի ոտքերին, ծեծել նրան:

Այնուհետեւ «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող՝ Ա. Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա․ Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 5 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ առերեւույթ կատարելու համար:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց  կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից 3-ը, որոնք վերաբերում են մարդուն առեւանգելուն, բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ