News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ շփվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը։

«Վերջին անգամ վարչապետի հետ երեկ եմ շփվել, կոնտակտ չեմ ունեցել, եղել եմ դիմակով, մոտ տարածության վրա շփում չի եղել, տուն մտնելիս ախտահանվել եմ, տնից դուրս գալիս ախտահանվել եմ»,- ասաց պատգամավորը՝ պատասխանելվ մեր հարցին, թե որպես կոնտակտավոր ինչ ու չի ինքնամեկուսացվել, և ինչու է այսօր Ազգային ժողովում։

Հրաչյա Հակոբյանը նշեց, որ դեռ չի թեստավորվել։

Պատգամավորը նշեց, որ ԱԺ դահլիճում որեւէ մեկի հետ չի շփվել. «Քվեարկեցի եւ դուրս եկա, կոնտակտի մեջ չմտա։ Դահլիճ մտնելուց առաջ ախտահանվել եմ, կրել եմ դիմակ»։

Լրագրողի դիտարկմանը, որ ԱԺ-ում կան կոնտակտավորներ, սակայն ԱԺ նիստը շարունակվում է, Հակոբյանն ասաց. «Ես չեմ կարող ասել՝ ներկաներից ովքեր են կոնտակտավոր, բայց կարող եմ ասել՝ ովքեր ունեցել են շփում, բոլորը պահպանել են կանոնները»։

Նշենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց՝ իր եւ իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ