News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գիտեք, որ նախորդ քառօրյա նիստերին վարչապետը եղել է խորհրդարանում. մենք բոլորս դիմակով այնտեղ նստած ենք եղել, եւ կարծում եմ՝ պետք է որ խնդիր առաջացած չլինի: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ առողջություն մաղթելով վարչապետին, իր ընտանիքին, ինչպես նաեւ  այն անձանց, որոնք այս օրերին հաղթահարում կորոնավիրուսի հետ կապված խոչնդոտները:

Ինչ վերաբերում է նրան, որ դրանից առաջ էլ վարչապետը մեկնել էր Արցախ, Մակունցն ասաց, որ չի կարող, նաեւ իրավասու չէ այդ հարցերը մեկնաբանել. «Ինչ վերաբերում է ԱԺ-ում պատգամավորների թեստավորմանը, մենք բոլորս կրում ենք դիմակներ: Եթե առողջապահության նախարարությունը գտնի, որ պետք է հանձնենք թեստեր, ուրեմն կհանձնենք: Ես չգիտեմ՝ թեստավորման անհրաժեշտության կա, թե ոչ, ես չեմ այն անձը, որին պետք է այդ հարցը տալ: Կսպասենք նախարարության, պարետատան ցուցումներին, չեմ կարծում, թե որեւէ խնդիր կա, որովհետեւ մենք բոլորս դիմակներ կրել ենք»:

Դիտարկմանը, որ առողջապահության նախարարությունը հորդորում է կոնտակտավորներին ինքնամեկուսանալ, եւ ԱԺ ներսում պատգամավորներ կան, որ կոնտակտավոր են եղել, օրինակ Հրաչյա Հակոբյանը, ինչու նա ինքնամեկուսացած չէ, Մակունցն արձագանքեց. «Երբ վարչապետը հայտարարեց, որ թեստը դրական է արձանագրվել, դրանից հետո արդեն բոլոր անհրաժեշտ գործողությունները կձեռնարկվեն: Պետք է ինչ-որ բան արձանագրվի, որից հետո կոնտակտավորներն ինքնամեկուսանան կամ այլ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն»:

Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետի մոտ ախտանշաններ չկան, հետեւաբար «Իմ քայլը» խմբակցությունում բոլորն էլ կարող են կոնտակտավոր համարվել, Մակունցն ասաց. «Ես խնդրում եմ որեւէ կերպ խուճապ չտարածենք: Անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկվեն, կանենք առավելագույնը, որ մեր աշխատանքները որեւէ կերպ չխաթարվեն:

Հետագա սահմանափակումների եւ դրանց կարգի վերաբերյալ դրանց անհրաժեշտության դեպքում պարետատունը կանի հայտարարություններ եւ պարբերաբար հանդես է գալիս: Ընդ որում ոչ միայն պարետ Տիգրան Ավինյանը, այլ բոլոր կողմերը, որոնք շահագրգռված են, իրենց ոլորտներում անում են հայտարարություններ: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա դրա մասին նույնպես հայտարարություն կարվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ