News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման հետ կապված որեւէ նախագիծ գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Որեւէ նախագիծ գոյություն չունի, դուք գիտեք, որ Արդարադատության նախարարությունը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողով, որտեղից արձագանքները ստանալուց հետո «Իմ քայլը» խմբակցությունը կքննարկի, թե ինչ տարբերակով է առաջ գնում: Չենք բացառում, որ հենց այն տարբերակը, որը շրջանառվում է, դրանով առաջ գնանք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ իշխանությունը քննարկում է հետեւյալ տարբերակը, որ ՍԴ այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, վայր դնեն լիազորությունները, ընտրվեն նոր դատավորներ, որից հետո կկայանա ՍԴ նախագահը ընտրություն: Այս մոդելի դեպքում Հրայր Թովմասյանը թեեւ կզրկվի ՍԴ նախագահի պաշտոնից, սակայն կմնա ՍԴ դատավոր, քանի որ նա ՍԴ է տեղափոխվել ընդամենը 2018 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ