News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կապ չունի ԱՄՆ-ում անկարգությունների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգություններն այդ երկրի ներքին գործն են:

«Մենք, իհարկե, ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը: Սակայն Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտում այդ իրադարձություններին եւ չի պատրաստվում միջամտել»,-ասել է նա:

Պեսկովը խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռայսի հայտարարությունը, թե անկարգությունները կազմակերպվել են «ռուսական մեթոդաբանությամբ», չի համարվում ԱՄՆ վարչակազմի պաշտոնական դիրքորոշումը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ