News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսում մայդաններ չկան: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «Բելթա»-ն:

«Պետական անվտանգությունը հիմքերի հիմքն է: Մենք գիտենք, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են այստեղ նախագահական ընտրություններից առաջ մայդան կազմակերպել: Սակայն Բելառուսում մայդաններ չեն լինի»,-ասել է նա:

Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսը չհամեմատել Հայաստանի կամ Ուկրաինայի հետ: «Պետք չէ մեզ համեմատել: Մեր հարեւան երկրի թերթը վերջերս գրել են, որ հայտնվեցին նոր Փաշինյաններ, նոր Զելենսկիներ: Պետք է ասեմ, որ մենք չունենք Փաշինյաններ եւ Զելենսկիներ: Այնուամենայնիվ, նրանք տաղանդավոր են՝ եւ՛ Զելենսկին, եւ՛ Փաշինյանը: Ես արդեն մտերմացել եմ նրանց հետ: Եվ, իհարկե, նրանք հայրենասեր են եւ նվիրված իրենց երկրին: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ այստեղ չի կարող մայդան լինել»,-ասել է Լուկաշենկոն:            

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ