News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղերձ է հղել երեխաներին՝ հունիսմեկյան տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

Սիրելի՛ փոքրիկներ,

Շնորհավորում եմ ձեզ տոնացույցի ամենագեղեցիկ ու ամենապարտավորեցնող տոնի՝ երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ։

Աշխարհի բոլոր մանուկները պետք է ունենան անհոգ, երջանիկ, խաղաղ մանկություն։

Պատերազմներից, սովից, անարդարությունից, բռնությունից տառապող յուրաքանչյուր երեխա մեր՝ մեծերիս պարտությունն ու ամոթն է։

Մենք կարող ենք ամեն օր աշխարհն ավելի լավը դարձնել բոլոր ձագուկների համար՝ անկախ նրանից, թե ինչ ազգ են եւ ինչ մաշկի գույն ունեն»:

Տպել
Ամենաշատ