News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2020 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Ա. Պ.-ին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որի մուտքի պատուհանի անկյունում նկատել են կասկածելի փաթեթ եւ անմիջապես հաղորդում ներկայացրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:

Դատապարտյալ Ա. Պ.-ն, զգալով բացահայտվելու վտանգը, ձեռնպահ է մնացել իր համար նախատեսված թմրամիջոցները վերցնելուց: Այս մասին տեղեկացնում է ՔԿԾ-ն։

Այնուհետեւ ավելի ուշ՝ ժամը 07:25-ի սահմաններում, քաղաքացիներ Վ. Մ.-ն, Կ. Դ.-ն եւ Տ. Գ.-ն՝ պարզելով, որ վերոնշյալ դատապարտյալը իրենց կողմից նախապես դրված փաթեթը չի ստացել պայմանավորված վայրից, այն հետ են վերցրել, սակայն ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ՔՀ բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալները, BMW մակնիշի ավտոմեքենայի հետ միասին հիշյալ քաղաքացիներին բերման են ենթարկել:

Անձնական խուզարկությամբ Տ. Գ.-ի մոտից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1.78 գրամ քաշով, սպիտակ, փոշենման եւ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1.90 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգվածներ:

Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հիմնարկի տարածքում հերթական շրջայցը կատարելիս, խոտածածկի մեջ նկատել են ներնետված կասկածելի առարկա:

Զննությամբ օվալաձեւ պլաստմասե տարայում հայտնաբերել են 2 փաթեթ, որոնցում եղել են ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 19.22 եւ 7.92 գրամ քաշերով շագանակագույն, մածուցիկ ու փոշենման, առանձնապես խոշոր չափերի զանգվածներ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ