News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ախթալայից նոր ահազանգեցին, որ Ախթալայի գետակը հենց հիմա այս տեսքով է լցվում Դեբեդ գետը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բնապահպան Օլեգ Դուլգարյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի դեպ նախկինում նմանատիպ ահազանգները որևե էական տեղաշարժի չեն բերել:

Ըստ իմ կողմից կատարված դիտարկումների, ակունքները այս երևույթների տասնամյակներով Ախթալայի ձորերում կուտակված բազմաթիվ թափոնակույտերն են, որոնց մաքրումը Ախթալայի համար կենսական նշանակություն ունի, որի համար դիմել եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկությամբ, որը կուսումնասիրի խնդիրը և կմշակի Ախթալան թափոնակույտերից մաքրելու ռազմավարություն։

Ախթալայի բոլոր թափոնակույտերը դիտարկվել են մեր կողմից և պատրաստվում է ֆոտոշտեմարան:

Պատկերացնում եք, այս ջրերով տասնյակ գյուղեր որոգում են իրենց այգիները, մինչև Բագրատաշեն ու այդ այգիներից ստացված մթերքը ուտում են մեր երեխաները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ