News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաքս համայնքի երեխաները շուտով կհաճախեն ամբողջությամբ վերանորոգված և լավագույն պայմաններով ապահովված մանկապարտեզ` նախադպրոցական հաստատությունը կհիմնանորոգվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Այդ մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 69 մլն 121 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 65 տոկոս է` 44 մլն 928 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35 տոկոս՝ 24 մլն 192 հազար դրամ:

Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում կամրացվեն պատերը և ծածկը, կիրականացվեն ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, այն կապահովվի հոսանքով, ջրամատակարարման և օդափոխման համակարգերով:  Ծրագրի արդյունքում համայնքի ավելի քան 80 երեխա բարեկարգ և հարմարավետ միջավայրում նախադպրոցական կրթություն ու դաստիարակություն ստանալու հնարավորություն կունենա:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման փուլում կստեղծվի 13 ժամանակավոր, իսկ ավարտին` 10-ը հիմնական աշխատատեղ:

Տպել
Ամենաշատ