News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ցավոք սրտի մենք չկարողացանք Վրաստանի օրինակի պես ճիշտ ժամանակին անել կանխարգելիչ քայլերը , որովհետեւ այն ժամանակ հիշում ես, ծիծաղում էին կորոնավիրուսի վրա եւ բաց թողեցինք ամենակարեւոր, ամենառիսկային ժամանակը։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ցավոք սրտի այսօր կորոնավիրուսի հետ կապված ունենք անկառավարելի իրավիճակ։ Պարբերաբար շփման մեջ եմ Նորքի ինֆեկցիոնի բժիշկների հետ եւ հիմա խուճապ չեմ ուզում տարածել, բայց միանշանակ է, որ մենք ոչ միայն երկրորդ ալիքին չենք հասել, այլեւ մենք առաջին ալիքի պիկին չենք հասել: Մեզ շատ ավելի ծանր օրեր են սպասվում, որովհետեւ այսօր մահվան եւ վարակվածների թիվը շատ տխուր վիճակագրություն է, եթե համեմատում ենք 2 ամիս առաջվա թվերի հետ։ Թող, որեւէ մեկը չասի, թե «Այո»-ի քարոզչությունը չնպաստեց վարակի տարածմանը։ Թե Իրանի ռեյսը, թե Միլանի ռեյսը, որ պետք է մարդկանց ուղղակի տանեին մեկուսացնեին, բայց մարդիկ ճեմում էին օդանավակայանում»,- ասաց նա։

Զոհրաբյանի խոսքով՝ վարակի ամենառիսկային կենտրոն այսօր ԱԺ-ն եւ որ ինքը պարբերաբար կորոնավիրուսի թեստ է հանձնաում․ «ԱԺ դահլիճում որքան ուզում ես դիմակ կրի, մեր նստելու տեղերի միջեւ սեցիալական հեռավորությունն այնքան մոտ է, որ որեւէ կանոն պաշտպանել հնարավոր չէ։ Ունեմ տարեց մայր, տանն ունենք երեխաներ․ պարբերաբար հանձնում եմ թեստ եւ պատրաստվում եմ առաջիկա оրերին եւս թեստ հանձնել, որպեսզի չվնասեմ իմ տարեց հարազատներին։ Կարծում եմ ԱԺ-ն պետք է քննարկի նիստերը հեռավար անցկացնելու տարբերակը»:

Դիտարկմանը, որ հանրության մեջ յան մարդիկ, որ ասում են կորոնավիրուս գոյություն չունի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Իմ բարեկամների շրջանում էլ կան մարդիկ, որոնք ասում են սուտ է, Սորոսի դավադրությունն է, բայց հարց տվե՞լ եք, թե հանրության մեջ համավարակի նկատմամբ այդ անլրջությունը որտեղից է գալիս, դա գալիս է իշխանության առաջին դեմքերի ժամանակին արած հայտարարությւոններից՝ «ում շունն է կորոնավիրուսը», «կորոնավիրուսը սովորոկան գրիպից ավելի թույլ վարակ է», «կորոնավիրուսը արաղով կախտահանենք եւ պինցետով կհեռացնենք»: Նույն մարդն ասում էր դիմակ մի դրեք, դա վնաս է, 20 օր հետո նույն մարդն ասում էր դիմակ կրեք, որովհետեւ դա անհրաժեշտ է»:

Տպել
Ամենաշատ