News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 21:15-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակչի դին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 18:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող ֆուտբոլի խաղադաշտում, համագյուղացիների և Վահրամաբերդ գյուղի  երիտասարդների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ, խաղի կանոները խախտելու հետ կապված  թիմերի միջև առաջացած բանավեճի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու առիթով,  նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Մարմաշեն գյուղի 17-ամյա բնակիչը և խաղադաշտ ժամանած 21-ամյա երիտասարդն առանձնացել են մյուսներից ֆուտբոլի դաշտին հարակից գտնվող դպրոցի մոտակայքում:

Զրույցի ընթացքում, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 21-ամյա երիտասարդի գլխի տարբեր հատվածներին, այնուհետև գցել է գետնին, կռացել վերջինիս վրա և դարձյալ շարունակել է հարվածներ հասցնել նրա գլխին: Դրանից հետո խաղադաշտ ժամանած համագյուղացին օգնության է հասել՝ վերջինիս «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության տեղափոխելու, սակայն 21-ամյա երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մարմաշեն գյուղի 17-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
Ամենաշատ