News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող նախագծում խնդիր է տեսնում, քանի որ Սահամանադրությունը նախատեսում է, որ հանրաքվեն կարող է հետաձգվել, սակայն չի նախատեսում, որ այն հնարավոր է չեղարկել։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, որն իր թիմի հետ այսօր չէր մասնակցել նախագծի քվեարկությանը։

«Մեր կարծիքով խնդիր է առաջացնում սահմանադրության հետ տվյալ օրենքի կիրարկումն ու ապահովում։ Այս պահին պետական իրավական համակարգը՝ այսինքն իրավական կազմակերպությունը որպես այդպիսին պետք է կատարի այն, ինչ գրված է օրենքում եւ թույլատրված է, այսինքն սահմանադրության մեջ պետական մարմինը կարող է կատարել այն, ինչ թույլատրված է»,- նշեց նա։

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ օրենքը միտված է հենց  ապրիլի 5-ի հանրաքվեի չեղարկման արդյունքում այն խնդիրը, որ իշխանությունները գտնում են՝ կա սահամանդրական դատարանում, բերել խորհրդարան եւ փորձել լուծել  խորհրդարանում։  Միեւնույն ժամանակ, պատգամավորը ճիշտ է համարում արտակարգ դրության ավարտից հետո սահմանադրական դատարանի հարցը հանրաքվեի միջոցով լուծելը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԴ-ն այս ընթացքում աշխատում է նորմալ ընթացակարգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ