News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը կարծում է, որ կառավարության անդամները պետք է թեստավորվեին այն բանից հետո, երբ կորոնավիրուս է հաստատվել վարչապետի մոտ։

«Առաջին շփման շրջանակը կառավարության անդամներն են, հետո նոր խորհրդարանի ներկայացուցիչները, բայց, իմ կարծիքով, ցանկացած դեպքում պետք է թեստավորումը լիներ բոլորի համար համատարած, որպեսզի հասկանայինք՝ ովքեր վարակակիր էին, իրենք մեկուսանային, մնացածը շարունակեին իրենց աշխատանքը»,- այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով, որ իրենք դեռ ամիսներ առաջ կանխատեսել են խնդիրները, որոնք կարող են այս դեպքում առաջանալ խորհրդարանում․ «Փորձեցինք այնպես անել, որ նիստերն այս գործընթացում որեւէ իրավական ընթացակարգ կիրառելով, օրինակ, քվորում չապահովելով չիրականանան»։

Պատգամավորի խոսքով՝ մարդկանց մոտ վիրուսի նկատմամբ անլրջություն կա, ինչը գալիս է պատկան մարմինների իրարամերժ հայտարարություններից։

«Եթե երկրի առողջապահության գլխավոր պատասխանատուն վարակի նկատմամբ ամիսը մեկ փոխում է իր դիրքորոծումը, չես կարող բնակչությանը ստիպել հետեւողականորեն հավատալ այդ երեւույթին։ Մի դեպքում նախարարը կարծում էր՝ կորոնավիրուսը ոչ վտանգավոր վիրուս էր, մյուս դեպքում՝ շատ վտանգավոր է, ժողովուրդը չգիտի՝ որին հավատա, որովհետեւ երկու դեպքում էլ նույն անձն է ասել։ Հավատալ նախարարի մա՞րտ, թե՞ մայիս ամսվա հայտարարություններին»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ