News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աժցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով նաեւ հանդիպումից տեսանյութ է հրապարակել:

«Քննարկել ենք մեր երկրի առաջ ծառացած մի շարք օրախնդիր հարցեր: Երկուստեք կարեւորել ենք, որ համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջեւ»,-նշել է նա:

Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ Սամվել Բաբայանին նշանակելու հրամանագրի երկրորդ կետում նշված է, որ վերջինս պետք է մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնի Արցախի անվտանգության խորհրդի նոր կանոնադրության եւ նոր կառուցվածքի վերաբերյալ: Իմ պատկերացումն այնպիսին է, որ Անվտանգության խորհրդի դերը շատ ավելի մեծ է լինելու: Այստեղ ակնկալում եմ ձեր ակտիվ աշխատանքը, ձեր առաջարկությունները, Անվտանգության խորհուրդը պետք է դառնա մեր երկրի կարեւորագույն հարթակներից կամ պետության կառավարման այն օղակներից մեկը, որտեղ քննարկվելու են մեր երկրին եւ ժողովրդին մտահոգող բոլոր հարցերը: Այսինքն դաշտը եւ հնարավորությունները մեծ են»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Իր հերթին Սամվել Բաբայանը շնորհակալություն հայտնեց վստահության համար. «Խոստանում եմ, որ մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ հուշագրի բոլոր կետերն իրականացնենք, զարգացնենք եւ պետությունը, եւ սահմանը ավելի հզորացնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ