News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դուք համեմատել եք վարչապետի հայտարարության մեջ նշված համապատասխան թիվը հիմնադրամի կայքի համապատասխան տվյալների հետ եւ հակասություն եք տեսել, ներկայացրեք այդ հակասությունը եւ պահանջեք այդ հիմքով քրեական վարույթ սկսել: Այս մասին հունիսի 1-ին Ազգային ժողովի նիստում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ իր ղեկավարած գերատեսչության գործունեության մասին հաշվետվությունը ներկայացնելիս պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե ո՞ւր են գնացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրամական միջոցները:

Դավթյանի խոսքով, սակայն, քրեական վարույթ իրականացնելու անհրաժեշտություն չկա՝ նվազագույնը մեկ պատճառով՝ հիմնադրամում հանցագոծությունները չեն կատարվում այդպիսի պարզ մեխանիկական հաշվարկով:

Գլխավոր դատախազը նաեւ նշեց, որ իր համար հասկանալի չէ պատգամավորների բարձրաձայնած «գաղտնի ծախսեր» ձեւակերպումը: «Կան կոնֆիդենցիալ եւ հրապարակման ոչ ենթակա որոշ տվյալներ, որոնք օրենքի ուժով չեն կարող արտացոլվել հաշվետվություններում: Կոնֆիդենցիալ տվյալները վերաբերում են բացառապես մուտքերին, կարծում եմ՝ դուք այս մասին պետք է որ շատ լավ իմանաք»,- պարզաբանեց Դավթյանը:

Նա ընդգծեց, որ Ուրիխանյանը եղել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ Խորհուրդն օժված է եղել լայն լիազորություններով, ինչը վկայում է այն մասին, որ պատգամավորն այս պարզաբանումները ստանալու բոլոր հնարավորություններն ուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ