News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը, կարեւորելով մարզերում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, ինչպես նաեւ երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանն ուղղված ծրագրերի իրականացումը, համագործակցում է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին բանկում անցնել հեռավար գործնական ուսուցում։

Ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են Տավուշի, Վայոց ձորի, Լոռու եւ Շիրակի մարզերի երիտասարդները, ովքեր ուսանում են ԳՏՏ կենտրոնում։

Ամերիաբանկի մասնագետները ուսանողներին կծանոթացնեն բանկային համակարգում գործող թվային նոր ու ժամանակակից գործիքների կիրառությանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների արդի հնարավորություններին։

Արդեն իսկ տեղի է ունեցել առաջին հեռավար հանդիպումը ուսանողների եւ Ամերիաբանկի  ծրագրավորման եւ ավտոմատացման կենտրոնի ղեկավար Արմեն Մաթեւոսյանի հետ, որի ընթացքում երիտասարդները տեղեկացել են վեբ ծրագրավորման ժամանակ կիրառվող նոր մոտեցումներին եւ մեթոդներին։  Ուսանողներին տրվել են առաջադրանքներ՝  իրենց մասնագիտական ներուժը եւ հետաքրքրությունները բացահայտելու նպատակով։

Հետագա հանդիպումների ընթացքում ուսանողներին կտրվի բացառիկ հնարավորություն՝ մասնակիցը դառնալու բանկի ընթացիկ ծրագրերին, ներկայացնելու դրանց հետ կապված իրենց գաղափարներն ու մտահղացումները, ինքնադրսեւորվելու եւ գործնականում ամրապնդելու ստացած գիտելիքները։

 «Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի  զարգացումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի։ Որպես թվային բանկային գործառնությունների ոլորտում անընդհատ զարգացող ֆինանսական խոշոր կառույց, մենք աջակցում ենք, որ   ՏՏ ոլորտում կրթություն ստացող երիտասարդները աշխատաշուկայում լինեն մրցունակ ու պահանջված մասնագետներ։ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությունը հետապնդում է հենց այս նպատակը։ Մեր համատեղ ծրագիրը կնպաստի ինչպես մարզերի երիտասարդների աշխատանքի, ինքնազարգացման ու կայացման խնդրի լուծմանը, այնպես էլ  մարզերի տեխնոլոգիական առաջընթացին ընդհանրապես»,-նշել է Ամերիաբանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։

ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանն էլ նշել է․ «Ուսանողների եւ մարզաբնակ երիտասարդների համար ԳՏՏԿ-ի կողմից բոլոր մարզերում առաջարկվող դասընթացները բավականին մեծ խթան են, որպեսզի ուսանողները զարգացնեն իրենց տարածաշրջանները՝ ունենալով կայուն աշխատանք եւ անհրաժեշտ կենսական պայմաններ։ Ամերիաբանկի պատրաստակամությունն ու աջակցությունը կարեւոր քայլ է այս գործում։ Վստահ եմ, որ համատեղ նախաձեռնությունը կտա ցանկալի պտուղները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ