4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 1-ին անցկացրել են գործնական մասնագիտական պարապմունքներ։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացազատվել են ուսումնական կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ստուգվել են անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ներդաշնակման եւ փոխգործակցության կարողությունները: Տրվել են առկա թերացումները շտկելու համապատասխան հրահանգներ: