News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի թեժ պահին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը «հիասթափեցնող» է եւ «անբացատրելի»։ Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է կորոնավիրուսի հարցերով ԱՀԿ հատուկ հանձնակատար, դոկտոր Դեւիդ Նաբարոն։

«Այժմ մենք վարակիչ հիվանդությունների ոլորտում ունենք ամենամեծ խնդիրը, որի հետ ես երբեւէ բախվել եմ, եւ մեզ իսկապես անհրաժեշտ է, որպեսզի բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, միասին աշխատեն այդ ուղղությամբ»,- ասել է նա։

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կխզի կապերը ԱՀԿ-ի հետ։ Դա անսպասելի էր, քանի որ Թրամփը ավելի վաղ 30 օրում բարեփոխության անհրաժեշտության վերջնագիր էր ներկայացրել ԱՀԿ-ին, հակառակ դեպքում նա սպառնացել էր ամբողջովին դադարեցնել ֆինանսավորումը։

Երկար տարիներ ԱՀԿ-ն օգտվել է ԱՄՆ-ի աջակցությունից եւ առաջնորդությունից, որոնք օգնել են աշխարհին հաղթահարել հսկայական խնդիրներ, նշել է Նաբարոն։ Նրա խոսքերով՝ տարօրինակ է, որ ԱՄՆ-ը որոշել է նման քայլի դիմել համավարակի դեմ պայքարի այս թեժ շրջանում։ «Կարծես դուք պայքարում եք անտառային հրդեհի դեմ, եւ հանկարծ հրշեջ մեքենաների 15%-ը տանում են հենց այն պահին, երբ դրանք ձեզ ամենաշատն են պետք»,- հավելել է նա։

ԱՄՆ-ը ԱՀԿ-ի խոշորագույն դոնորն է, երկրի մուծումները կազմում են կազմակերպության տարեկան բյուջեի 15%-ը։

Աշխարհի խոշորագույն տնտեսության հրաժարվելը ԱՀԿ-ից նշանակում է, որ 193 երկրներ, որոնք դեռեւս աջակցում են ԱՀԿ-ին, «կորոշեն,թե ինչպես լրացնեն այդ բացը», ասել է Նաբարոն։

Նա հուսով է, որ ամերիկյան ժողովուրդը կկարողանա համոզել Թրամփին վերաիմաստավորել իր որոշումը՝ հաշվի առնելով Վաշինգտոնի մասնակցությունը նախորդ բռնկումներին, ինչպիսին էին Էբոլան, պոլիոմելիտը, ՄԻԱՎ-ը եւ ծաղիկը։

Նաբարոն ասել է, թե աշխարհը դեռեւս գտնվում է համավարակի սկզբում, եւ շատ երեկրներ սկսում են բախվել հսկայական խնդիրների։ Դա աշխարհի բոլոր երկրներից համատեղ աշխատանք է պահանջում։

Նրա խոսքերով՝ երկրների մեծ մասը աջակցում է համաշխարհային ջանքերին ու ԱՀԿ-ին, քանի որ նրանք գիտեն, որ միասնական ջանքերը էական են այդ խնդրի լուծման հարցում։

Նա նշել է, որ համավարակից հետո ակնկալվում են մանրամսան հետազոտություններ եւ գործողությունների վերլուծություններ։ «Սակայն մենք իսկապես խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր մտահոգված են աշխարհում առողջական վիճակով, այս պահին դատաբժշկական փորձաքննություն չանցկացնել, այս պահին չդադարեցնել աջակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ