News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները եւ բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Դուք Ձեր ամբողջ ուժն ու եռանդը ներդնում եք Ձեր ժողովրդին ծառայության, պետական եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խորքային եւ համակարգված բարեփոխումների իրականացման, անկախ եւ ժողովրդավարական Հայաստանի հետագա զարգացման եւ ամրապնդման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը եւ կայունությանը արժանի ներդրումն ապահովելու գործում:

Բարձր ենք գնահատում Ձեր մշտական աջակցությունը մեր կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին օգտագործել վերջինիս ներուժը՝ անդամ պետությունների կողմից առաջադրված խնդիրների հաջող իրագործման նպատակով:

Մաղթում ենք Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»,-նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձում:

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի ուղերձում նշված է.  «Հարգելի Նիկոլ Վովայի,

ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ձեր աշխատանքային ուղին լի է հաղթանակներով եւ ձեռքբերումներով:  Ձեզ ճանաչում են որպես իսկական հայրենասերի, տաղանդավոր եւ փորձառու առաջնորդի:  Այդ հատկանիշների շնորհիվ Դուք  վայելում եք արժանի հարգանք եւ կարողացել եք զգալի հաջողությունների հասնել: Ձեր շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը, ընթանալով տնտեսական եւ սոցիալական զարգացման ուղով, մեծ հեղինակություն է վայելում ԱՊՀ մասնակից երկրների եւ ամբողջ համաշխարհային հանրության շրջանում։  Վստահ եմ, որ կշարունակեք դրսեւորել Ձեզ որպես առաջադեմ քաղաքական գործիչ եւ իրական առաջնորդ, որի գործնական որակներն արժանի են ամենաբարձր գնահատականի:

Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություններ Ձեր  վեհ գործունեության մեջ` հանուն խաղաղության, Հայաստանի բարգավաճման եւ նրա քաղաքացիների բարեկեցության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ