News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ջորջիա նահանգում անհավանական վթար է տեղի ունեցել։ Տեղի բնակչուհի Լաթոնիա Լարքը իր եղբայր Քեւինի հետ գնալիս է եղել իր Hyundai-ով, երբ ավտոմեքենայի առջեւի ապակուն անսպասելի ողջ կրիա է բախվել, հայտնում է Motor-ը։

Առաջին վայրկյաններին կնոջը թվացել է, թե Hyundai-ի ապակու վրա աղյուս ընկավ։ Եւ միայն կանգ առնելուց հետո է նա հասկացել, որ վնաս ավտոմեքենային պատճառել է խոշոր ծովային կրիան, որը բախումից հետո մնացել է ապակու մեջ՝ ուղեւորի դիմացի հատվածում՝ նրա վրա բազմաթիվ բեկորներ թափելով։

Վթասրի հետեւանքով Քեւինին տարել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հանել են ապակու բեկորները եւ մշակել վերքերը։ Լաթոնիան ինքը չի տուժել, միայն թեթեւակի վախեցել է։ Սակայն եթե կնոջը չհաջողվեր ժամանակին կողմնորոշվել եւ դանդաղեցնել ընթացքը, կենդասնին կարող էր հայտնվել սրահում ու մեծ վնաս հասցնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ