News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մեր դիրքորոշումը միշտ եղել է այն, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված իրավական անորոշության բացարձակ ոչ մի խնդիր չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Այն շատ որոշակի է, եւ հետադարձ ուժի առումով էլ ոչ մի խնդիր չկա: Մեր բոլոր փաստարկները, եթե նկատել եք, պայմանավորվել են գործի տվյալների հետ: Այսինքն ինչ է նկարագրված մեղադրանքի ծավալի մեջ, եւ այդ մեղադրանքի ծավալը, այսինքն կոնկրետ արարքները այդ հոդվածի հետ կանխատեսելիության առումով համադրվում են, թե ոչ:

Հիմա Եվրոպական դատարանն ի՞նչ ասաց ի պատասխան ՍԴ-ի հարցի. Ասաց, որ դա պետք է որոշվի ամեն կոնկրետ դեպքում ամեն կոնկրետ քրեական գործի տվյալներից ելնելով: Այսինքն այն, ինչ մենք ասում էինք տարիներ շարունակ: Ես կարծում եմ, որ ՄԻԵԴ-ի կողմից հարցման առնվազն երկու հարցին չպատասխանելով, դրանք վերացական գնահատելով, երկու հարցերին էլ տալով բոլորիս համար աքսիոմալ դիրքորոշում, որոնց ՄԻԵԴ-ը բազմաթիվ գործերով անդրադարձել է, ընդամենը ավելի հաստատեց մեր նախկին դիրքորոշումը, որ քննության այս փուլում այդ գործը ՍԴ վարույթ ընդունվելու գործ չէր: Այդ առումով մենք նաեւ իրավական արդյունք ենք ունեցել, որովհետեւ այն դիմումը, որ ՍԴ-ն ընդունել է եւ որի հիման վրա իրականացնում է այդ վարույթը, դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված այդ ակտը դատարանի կողմից բեկանվել է եւ  ըստ էության, կարող ենք ասել, որ այսօր օրինական ուժի մեջ մտած ակտ չկա, որը պահանջում էր ՍԴ-ից այդ գործի վարույթի իրացումը»,-հայտարարեց Արթուր Դավթյանը:

Դիտարկմանը, որ «7-ի գործով» դատախազները որոշել են, որ 300.1 հոդվածը չունի հետադարձ ուժ, հետեւաբար այն ժամանակվա դատախազները հրաժարվել են մեղադրանքից, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Իմ գործընկերները 2009, թե 2010 թվականին կայացրել էին որոշում՝ ոչ մի պատճառաբանություն չգրելով, «որոշեցի» մասում մեղադրանքից հրաժարվել են: Դա ինձ առնվազն հնարավորություն չի տալիս գոնե վիճելու իմ գործընկերների իրավական մեկնաբանությունների հետ: Հետեւաբար այդ ակտը որեւէ առավել եւս նախադեպային նշանակություն չի կարող ունենալ»:

 

Տպել
Ամենաշատ