News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հակասություն չկա՞, որ Ռոբերտ Քոչարյանի գործը գտնվում է քրեական դատարանում, իսկ վարչական դատարանը որոշել է, որ նա մինչեւ կորոնավիրուսի վարակի հաղթահարումը մնալու է «Իզմիրլյան» ԲԿ-ում: Այս մասին լրագրողներն այսօր՝ հունիսի 1-ին ԱԺ-ում հարց ուղղեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

«Խնդիրները տարբեր են, Քրեական դատարանում քննվում է խափանման միջոցի ընտրության հարցը, բայց այդ կոնկրետ խափանման միջոցի պայմանները վիճարկվել են վարչական դատավարության կարգով հիվանդանոցում համավարակով պայմանավորված պահելու առնչությամբ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է, որ Հրայր Թովմասյանին գործող իշխանությունները համարում են նախկին ոչ լեգիտիմ ԱԺ-ում ընտրված, իսկ ձեր մասին նույնը չեն ասում, գլխավոր դատախազն արձագանքեց. «Ամեն մեկը պատասխանատու է իր գործողության, իր արարքի համար: Եթե որեւէ մեկը լավ աշխատանք է կատարել, արժանանում է դրան համարժեք գնահատականի, մեկը կարգապահական խախտում է թույլ տվել՝ կարգապահական պատասխանատվության: Մեկը հանցագործություն է թույլ տվել, ուրեմն՝ քրեական պատասխանատվության եւ դա վերաբերում է բոլորին: Պետք չէ այստեղ որեւէ բան փնտրել»:

Ինչ վերաբերում է նրան, որ «Մարտի 1»-ի գործով ժամանակին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Հայաստան, Արթուր Դավթյանը արդեն հեռանալով ասաց. «Վահագն Հարությունյանը ոչ մի խոչնդոտ չունի վերադառնալու, թող վերադառնա»:

 

Տպել
Ամենաշատ