News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Գյումրիում այս տարվա սկզբին բռնության ենթարկված 13-ամյա աղջնակի հետագա խնամքով կզբաղվի նրա հորաքույրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը:

«Հորաքույրն է դիմել` աղջկա խնամքն իր վրա վերցնելու խնդրանքով, բոլոր փաստաթղթերը ներկայացվել են եւ քննարկում կլինի, որոշում կկայացնենք: Աղջկա եղբայրն էլ  է հորաքրոջ հետ բնակվում, նրանք նաեւ ցանկանում են բնակարան վարձակալել, քանի որ իրենց բնակարանը ապրելու համար նորմալ չէ»,-ասաց նա:

Էդվարդ Բաղրամյանը նշեց, որ երեխաները չեն ցանկանում ապրել իրենց հին տանը, որտեղ տեղի է ունեցել այդ ահասարսուռ դեպքը:

«Քույրն էլ, եղբայրն էլ ցանկություն չունեն այդ տանը բնակվել, նրանք հորաքրոջ հետ կբնակվեն մինչեւ եղբոր չափահասության լրանալը: Դրանից հետո հնարավոր է քույր ու եղբայր առանձին էլ բնակվեն, կյանքը դա ցույց կտա»,- հավելեց նա:

Նշենք, որ այսօր 13-ամյա աղջիկը երկարատեւ բուժումից հետո դուրս էր գրվել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Ծեծի ենթարկելու դեպքով կասկածյալը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել։

Տպել