News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստան թոքերի արհեստական օդափոխման ամերիկյան սարքեր առաքելու համար։

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին մայիսի 30-ին Crew Dragon տիեզերանավի հաջող արձակման կապակցությամբ։ Երկուստեք հաստատվել է տիեզերական ոլորտում փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը։

Կողմերը դիտարկել են ՕՊԵԿ+-ի համաձայնագրի իրականացման համատեքստում համաշխարհային նավթային շուկայում իրավիճակը։ Արձանագրվել է, որ այդ բազմակողմանի պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ՌԴ եւ ԱՄՆ նախագահների ակտիվ աջակցությամբ, տանում է դեպի նավթի պահանջարկի աստիճանաբար վերականգնում եւ գների կայունացում։

Թրամփը տեղեկացրել է G7-ի գագաթաժողովը Ռուսաստանի, Ավստրալիայի, Հնդկաստանի եւ Կորեայի Հանրապետության առաջնորդների հնարավոր մասնակցությամբ անցկացնելու իր գաղափարի մասին։

Նշվել է ռազմավարական կայունության եւ ռազմական ոլորտում վստահության միջոցառումների ռուս-ամերիկյան երկխոսության ակտիվացման կարեւորությունը։

Տարբեր մակարդակներում համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Նշվում է, որ զրույցը կառուցողական, գործնական եւ բովանդակալից բնույթ է կրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ