News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում այսօր՝ հունիսի 1–ին, երեխաների պաշտպանության օրվա առթիվ բացօթյա միջոցառում է կազմակերպվել։ Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ի աղբյուրը, որը նաեւ տեսանյութ է տրամադրել, որտեղ երեւում է, որ ոչ բոլորն են դիմակներ կրում, իսկ սոցիալական հեռավորությունն ընդհանրապես պահպանված չէ։ Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ գյուղապետարանից ներկայացուցիչներ չկան, որպեսզի վերահսկեն իրավիճակը, որ պահպանեն պարետի սահմանած կարգը։ Իսկ միջոցառման ներկաների թիվը գնալով շատանում է։

Նշենք, որ այսօր NEWS.am-ը զրուցել էր համայնքում գործող առողջության կենտրոն ՀՈԱԿ–ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանի հետ, վերջինս հայտնել էր, որ համայնքում կորոնավիրուսի 3 հաստատված դեպք կա, իսկ կոնտակատավորներն ինքնամեկուսացել են տանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ