News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նահանգապետերին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով զանգվածային ցույցերի համար:

«Դուք պետք է գերիշխեք: Նրանք կանցնեն ձեր վրայով, իսկ դուք տխմարի տեսք կունենաք»,-ասել է Թրամփը: Աուդիոձայնագրությունը հայտնվել է CBS-ի տրամադրության տակ:

«Դուք պետք է ձերբակալեք մարդկանց, հետեւեք նրանց, բանտ գցեք 10 տարով»,-շարունակել է ԹՐամփը:

Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնը «շատ լավ վերահսկվում է»:

Նա բազմիցս դիմել է նահանգապետերին՝ կոչ անելով կոշտ վերաբերմունք ցուցաբերել ցուցարարների նկատմամբ, որոնք դուրս են եկել ԱՄՆ տասնյակ քաղաքների փողոցներ՝ իրենց դժգոհությունը հայտնելու՝ կապված աֆրոամերիկացու մահվան հետ, որին սպանել էին ոստիկանները:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ