News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագրի շրջանակներում Քաղաքական դասընթացների Երևանի և Թբիլիսիի դպրոցները կազմակերպում են ֆոկուս խմբերի հանդիպումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, տուրիզմի` որպես տնտեսական աճի խթանի և խտրականությանը վերաբերող օրակարգերով: Երրորդ հանդիպումը, պայմանավորված համավարակի առաջացրած իրավիճակով, կազմակերպվեց առցանց ձևաչափով: Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հայ-վրացական ֆոկուս խմբի քննարկումներն անցկացվեցին 2020 թվականի մայիսի 8-10-ը՝ առցանց պլատֆորմի միջոցով:

Եռօրյա առցանց քննարկումների ընթացքում Երևանի և Թբիլիսիի Քաղաքական դասընթացների դպրոցների 19 ներկայացուցչի մասնակցությամբ դիտարկումներ կատարվեցին Հայաստանում և Վրաստանում կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործնական քայլերի վերաբերյալ: Երիտասարդ առաջնորդների խումբը քննության առավ առկա բացերն ու մարտահրավերները, ընդգծելով կրթության և բնակչության իրազեկվածության աստիճանի բարձրացման կարևորությունը` հասարակություններում արդարության ընկալման հատատման և կոռուպցիայի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» ըմբռնումների ամրակայման առումով: Մասնակիցները կարևորեցին լավագույն պրակտիկաների մասին տեղեկատվության փոխանակման և փոխհամագործակցության նոր եզրեր գտնելու անհրաժեշտությունը:

Հայ և վրացի փորձագետները ներկայացրեցին իրավիճակը, ազգային ռազմավարությունները, իրավական կարգավորումները, քաղաքականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքները: Քննարկվեցին տարբեր թեմաներ, ինչպիսիք են օրինակ` կոռուպցիայի սահմանումներն ու ձևերը, պետական և մասնավոր հատվածում կոռուպցիայի մեղմացման ռազմավարությունները. պայքարի լավագույն պրակտիկաներն ու նոր մոտեցումները, կոռուպցիայի հայտնաբերում և հետաքննություն, կոռուպցիան դատական համակարգում, Հայաստանում և Վրաստանում կոռուպցիայի համեմատական վերլուծություն. պատճառներ, հետևանքներ և լուծումներ:

Հայ-վրացական ֆոկուս խմբի քննարկումների արդյունքները կարտացոլվեն Քաղաքական դասընթացների Երևանի և Թբիլիսիի դպրոցների փորձագետների կոնկրետ գործողություններ բովանդակող առաջարկություններում, որոնք օգտակար կլինեն իշխանություններին` կանխելու և հայտնաբերելու միջոցով կոռուպցիոն ռիսկերը կառավարելու գործում: Առաջարկությունների փաթեթը կներկայացվի 2020 թվականի հունիսին:

«Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գործիքի արագ արձագանքման մեխանիզմի միջոցով: Ծրագիրն իրականացնում է Քաղաքական դասընթացների Երևանի դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համագործակցաբար: Երկու կազմակերպությունն էլ Քաղաքական դասընթացների դպրոցների եվրոպական ասոցիացիայի ցանցի մաս են կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ