News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կանադան համաձայն չէ G7 Ռուսաստանի վերադարձին, քանի որ նա «շարունակում է խախտել միջազգային իրավունքը», հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հայտնում է Reuters-ը։

«Ռուսաստանը հեռացվել էր «մեծ յոթնյակից» այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ ներխուժել էր Ղրիմ, եւ նրա կողմից միջազգային կանոների ու նորմերի հանդեպ մշտական անհարգալից վերաբերմունքի պատճառով է նա «մեծ յոթնյակի» սահմաններից դուրս մնում»,- ասել է Թրյուդոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն ասել է, որ կհետաձգի G7-ի գագաթաժողովը, որը նա հուսով էր անցկացնել հունիսին, մինչեւ սեպտեմբեր կամ ավելի ուշ, եւ կընդլայնի հրավիրվածների ցուցակը՝ ներառելով այնտեղ Ավստրալիան, Ռուսաստանը, Հարավային Կորեան եւ Հնդկաստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ