News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 1-ին, Analitik.am-ին է դիմել Մասիս շրջանի Դարակերտ գյուղի բնակիչ 64-ամյա Սաթիկ Ստեփանյանը, ով արդեն 8 օր է՝ բարձր ջերմություն ունի: Նրա խոսքերով, պատասխանատու մարմիններն անլուրջ են վերաբերվում իր վիճակին:

Տիկին Ստեփանյանն ունի 3-րդ կարգի հաշմանդամություն եւ ճնշման հիպերտոնիա. «Արդեն մեկ շաբաթից ավել է՝ ջերմությունս 38 է, կամ՝ ավել, ունեմ գլխացավ, համի զգացողության կորուստ եւ այն բոլոր ախտանիշերը, որոնք բնորոշ են նոր կորոնավիրուսին»:

Զրուցակցի խոսքերով, նույն հարկի տակ բնակվում է ամուսնու՝ 66 ամյա Հմայակ Ստեփանյանի հետ, ով նույնպես բարձր ջերմություն ունի. «Դիմել ենք Դարակերտ գյուղի տեղամասային պոլիկլինիկա: Մեկ շաբաթ ուղղակի զանգահարել են, որ հասկանան իրավիճակի ընթացքը: Այն բանից հետո, երբ վիճակս կտրուկ վատացել է, ուղեկցել են Մասիսի հիվանդանոց, որպեսզի թոքերի ռենտգեն անեն:

Միայն կարող եմ ասել, որ սարսափելի անուշադիր վիճակ է տիրում առողջապահական համակարգում: Ես, ունենալով ուղեկցվող հիվանդություններ, լինելով թոշակառու, ինչո՞ւ պետք է 3 ժամ սպասեմ ռենտգենի համար ու վերջում բուժքրոջ անուշադրության պատճառով պարզվի, որ լրիվ սխալ տեղում եմ սպասում: Ավելի ուշ էլ պարզվեց, որ ռենտգեն անող բժիշկը գնացել է տուն:

Դրանից հետո ճնշման տատանման պատճառով ինքնազգացողությունս վատացել է: Ո՞ւր են այն մարդիկ, ովքեր պատասխանատու են քաղաքացիների առողջության համար եւ ինչո՞ւ է նման անլուրջ վերաբերմունք լուրջ սիմպտոմներ ունեցողների հանդեպ: Տպավորություն է՝ նրանց անլուրջ վերաբերմունքի պատճառով է, որ համաճարակն անկելու փոխարեն ավելի մեծ թափ է առնում»:

Ստեփանյանը տեղեկացրել է նաեւ, որ այսօր դիմել է ԱԻՆ եւ Առողջապահության նախարարության թեժ գծերին, սակայն ոչ մի բան դեռ չի ձեռնարկվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ադրբեջանում շարունակում են մահանալ կորոնավիրուսից
Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 111 դեպք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ