News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը ռասայական խտրականության եւ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման դեմ բողոքող ցուցարարներին կոչ է արել պահպանել օրենքն ու կարգը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Մեզ երկրում պետք է օրենք եւ կարգուկանոն»,- Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քեյլի Մաքենանին՝ հավելելով, որ անկարգությունների հետեւում «ակնհայտորեն» կանգնած է հակաֆաշիստական «Անտիֆա» կազմակերպությունը։

Նախագահ Դոնալդ Թրամփը, ով կիրակի օրը «Անտիֆա»-ին ահաբեկչական կազմակերպություն էր անվանել, երկուշաբթի փակ հանդիպում է անցկացրել գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի, իսկ այնուհետեւ տեսակոնֆերանս՝ նահանգապետների եւ իրավապահ մարմինների ու ազգային անվտանգությունն ապահովող գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

Կիրակի օրը ոստիկանները եւ հրշեջները մինչեւ ուշ գիշեր մարում էին Սպիտակ տան շուրջը հրդեհները եւ ցրում էին ցուցարարներին, որոնք սկսել էին թալանել խանութները Նյու Յորքում եւ Կալիֆոռնիայի հարավում: 23 նահանգներում եւ Վաշինգտոնում կարգուկանոն հաստատելու համար ներգրավվել է Ազգային գվարդիան:

Լույս երկուշաբթի գիշերը մեկ մարդ էր մահացել Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում տեղի ունեցած բախումների հետեւանքով, որտեղ ոստիկանությունը եւ Ազգային գվարդիան կրակ էին բացել՝ փորձելով ցրել ամբոխը:

Անկարգությունները սկսվել էին այն բանից հետո, երբ անցած երկուշաբթի օրը Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացել էր ոստիկանների կողմից կալանավորվելու ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ