News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բանկային գաղտնիքի մասին օրենքն ընդունվել է երկրը բռնապետության վերածելու նպատակով։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային ծրագրում ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի  ընդունած բանկային գաղտնիքի և ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքներին։

«Ես փող եմ դնում բանկում, որը դու առանց այն էլ հարկում ես, հիմա ամեն մի քննիչ կարող է տեսնել իմ հաշիվներում ինչ է կատարվում։ Եվ սա արվում է մի երկրում, որն ունի 3 մլն բնակչություն եւ 7 մլն սփյուռք։ Եթե մենք սփյուռքի 80 մլրդ դոլարի կեսը պահեինք մեր բանկերում, հիմա առանց նավթի էլ դարձել էինք Քուվեյթ։ Եթե դատարանը որոշում է բանկային գաղտնիքը բացահայտել, խնդիր չկա, բայց վարչապետը կարող է հրամայել՝ այս մարդու բանկային գաղտնիքն ասեք։ Հիվանդագին խնդիր է դրվում վարչապետի կողմից։ Լավ, ի վերջո, այս գաղտնիքը նախկինների հետ կապված չի, թալանի հետ կապված չի։ Ո՞րն է նպատակը։ Ինքն օրեցօր մարդուն նստեցնում է սովի ասեղի վրա։ Հիմա կսկսեն հայհոյանքներ, թե վարչապետն ուզում էր լավ բան անել․․․ Ձեր վարչապետն ուզում էր մկաններ ցույց տալ, ընդ որում, ձեր դեմ, ոչ հարուստներին։ Հիմա այս երկրում ո՞վ կցանկանա փող պահել։ Եթե ուզում ես իմանալ՝ ով ինչքան ունի, անցիր համընդհանուր  եկամուտների հայտարարագրման»։

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն, ըստ Բագրատյանի, հակասում է Սահմանադրության 4 հոդվածի։ Նրա խոսքով՝ կրթություն չունեցող մարդիկ չպետք է դառնան բարձրագույն պաշտոնյաներ։

«Երկու տարի աշխատել է՝ մեկ դոլար չի մտել բյուջե դատարանի որոշմամբ։ Ես ունեմ բնակարան, որի համար այսօր տարեկան մուծում եմ 58 հազար, սովորական բնակարան է, սրանից հետո կմուծեմ 580 հազար, սա ուղղված է բնիկ երևանցիների դեմ, ովքեր դեռևս խորհրդային տարիներից բնակվում են Կենտրոնում», ասել է նախկին վարչապետը։

Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ այս օրենքով հարկերը կբարձրանան, գները կիջնեն, եւ  Կենտրոնում ապրող մարդիկ ստիպված կլինեն վաճառել իրենց տները, կենտրոնը իմքայլականներով կբնակեցնեն։

«Հանրապետության նախագահը օտարերկրյա գործակալի պես ստորագրում է բոլոր ապօրինի օրենքները։ Նախագահը պետք է պաշտպանի սահմանադրությունը, պետք է ասի՝ ընկեր Փաշինյան, սրանք հակասում են Սահմանադրությանը։ Նրա քաղաքացիության թուղթն է պատճառը։ Դրեք ձեր կայքում, քաղաքացիները տեսնեն», ասել է Հրանտ Բագրատյանը։

Տպել
Ամենաշատ