News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․  «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի՝ 2019 թվականի վերաբերյալ գործունեության եզրակացությունը ներկայացվել է Ազգային ժողովին: Այն բաղկացած է 82 էջից, որում մանրամասն ներկայացված են կառույցի՝ 2019 թվականի գործունեությունն ու արված աշխատանքները: Ըստ այդմ, այդ տարվա համար նախատեսված 32 հաշվեքննությունից 25-ն ավարտվել է, մեկը՝ կասեցվել, իսկ 6-ը դեռեւս շարունակվում է:

Ընդ որում, 20 հաշվետվության արդյունքները հրապարակված են, իսկ, ահա, 4-ը համարվել են պետական գաղտնիք պարունակող եւ վերաբերել են Պաշտպանության նախարարության ոլորտին:

Հետաքրքիր է, որ Հաշվեքննիչ պալատը վերլուծել է նաեւ պետական բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների կատարողականը եւ արձանագրել, որ քաղաքականության միջոցառումներից 18.6 տոկոսի գծով ընդհանրապես ոչ մի ֆինանսական ցուցանիշ սահմանված չի եղել:

Եվ ընդգծվում է, որ չնայած այս կառույցի նախորդ տարվա առաջարկությանը՝ բարելավել վիճակը եւ սահմանել ոչ ֆինանսական ցուցանիշներ, սակայն իրավիճակն այդ առումով չի բարելավվել, այլ, հակառակը, վատթարացել է 1.2 տոկոսով: Եվ նշվում է, որ քաղաքականության միջոցառումներից 64.8 տոկոսի գծով սահմանված է եղել միայն մեկ տեսակի ոչ ֆինանսական ցուցանիշ: Սակայն, ընդհանուր առմամբ, բյուջեի կատարողականի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատը դրական եզրակացություն է տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ