News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իշխանությունները մեկ օրով երկարացնում են պարետային ժամը Նյու Յորքում, երեքշաբթի այն կսկսվի ժամը 20.00-ին, Twitter- ում հայտարարել է քաղաքապետի մամուլի խոսնակ Ֆրեդի Գոլդշտեյնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անկարգությունների սկսվելուց հետո Նյու Յորքում պարետային ժամն առաջին անգամ հայտարարվել էր երկուշաբթի: Այն սկսվել էր 23.00-ին, սակայն ցուցարարները հտեւեցին դրան:

«Երեքշաբթի՝ հունիսի 2-ին, երեկոյան ժամը 8-ից Նյու Յորքում պարետային ժամ կմտցվի, այն կլրանա չորեքշաբթի օրը՝ հունիսի 3-ին, երեկոյան ժամը 5-ին»,- գրել է Գոլդշտեյնը:

ԱՄՆ-ի քաղաքներում բողոքի ցույցեր են բռնկվել Մինեապոլիսում ոստիկանության աշխատակիցների կողմից աֆրոամերկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որոնցում ոստիկանները Ֆլոյդին ձեռնաշղթաներ են հագցնում գցում գետնին, երեքով հարձակվում նրա վրան, ընդ որում, մեկը ծնկով սեղմում է նրա կոկորդը: Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, հետո լռում է: Նա մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: Անկարգությունների սկսվելուց հետո չորս ոստիկաններին հեռացրել են աշխատանքից, իսկ նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել անզգուշության հետեւանքով սպանության համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ