News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

2020 թվականի մայիսի 14-ին ՀՔԱՎ գրասենյակը գրությամբ դիմել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով տեղեկություններ այն մասին՝ թե արտակարգ դրության ընթացքում, երբ արգելված է հանրային տրանսպորտի աշխատանքը, պաշտպանության նախարարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում զորակոչիկների՝ հաշվառման վայրի զինկոմիսարիատներ հասնելու, ինչպես նաև բուժզննություններ անցնելու ուղղությամբ: 

Առիթը զորակոչիկ Ա. Բ.-ի հարազատի՝ ՀՔԱՎ –ին հասցեագրված դիմումն էր, որին  անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում, որում նշել էինք, որ ելնելով արտակարգ դրությունից` զորակոչիկների, այդ թվում և` Ա.Բ-ի համար խնդիր է զինկոմիսարիատ, բուժզննության համար բուժհաստատություններ ներկայանալը: Հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում ոչ բոլորն են ի վիճակի օգտվելու տաքսի ծառայության մեքենաներից՝ 1 ուղղության համար վճարելով 3000-4000 դրամ: Ավելի վաղ հայտնել էինք նաև անվտանգության կանոնները չպահպանելու վերաբերյալ ահազանգերի մասին, որ ստացվել էին՝ Աբովյանի զինկոմիսարիատի հետ կապված:

Մայիսի 20-ին ՀՔԱՎ գրությանն արձագանքել էր պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը: Պատասխանում, մասնավորաբար, նշված էր, որ համաձայն կառավարության որոշման՝ 2020 թ. մայիսի 18-ից միջհամայնքային հանրային տրանսպորտի աշխատանքը վերսկսված է, ինչով պայմանավորված էլ՝ զինվորական հաշվառման ու պարտադիր զինծառայության  ենթակա զորակոչիկները կարող են անարգել մեկնել մարզերի ու մայրաքաղաքի բուժկենտրոններ՝ բուժհետազոտությունների: 

ՊՆ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ հիշեցրել էր, որ Կառավարության 2018թ.-ի համապատասխան որոշմամբ՝  հիվանդանոցային հետազոտման կամ բուժման ուղեգրվող նախազորակոչային ու զորակոչային տարիքի անձանց ճանապարհածախսը հատուցում է սպասարկող պոլիկլինիկան՝ ըստ  առողջապահության նախարարի սահմանած չափի:

Անգամ հանրային տրանսպորտի աշխատանքի վերսկսկման պարագայում ՀՔԱՎ գրասենյակը չունի տեղեկություններ այն մասին, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում՝ այն զորակոչիկների համար անվտանգ  դարձնելու ուղղությամբ, արդյո՞ք պատրաստվում է վերանայել փոխհատուցումների կարգն ու արժանապատիվ փոխհատուցում տրամադրել Ա.Բ.-ին և նրա կարգավիճակում հայտնված այն զորակոչիկներին, ովքեր հնարավորություն չունեն ծանուցման ժամկետներում ներկայանալ զինկոմիսարիատ կամ ապրում են հեռավոր բնակավայրերում ու, երբեմն ոչ իրենց մեղքով, ստիպված են մի քանի անգամ բուժզննության գնալ մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ:

ՀՔԱՎ գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը, որը նաև զինծառայողների իրավունքների հարցերով խորհրդատու-դասընթացավար է, ասում է, որ  խնդիրը վաղուց է  հասունացել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 30-ին, հետագա նիստերը` երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին...
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է իր տեսլականը պաշտպանության ոլորտի և ԶՈՒ զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ
Շուրջ երկու տարի է անցել, երբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու առաջին շրջանում...
Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր՝ «պատժիչ» հենակետն է․Տեղը պատահական չի ընտրվել. ՊՆ խոսնակ (ֆոտո)
Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետեւանքով ցավալի կորուստներ ունեցանք...
Դավիթ Տոնոյանը «Վեոլիա ջրի» տնօրենի հետ քննարկել է զորամասերի ջրամատակարարման հարցը
Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ զորամասերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ...
Հայաստանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս, ծանոթացել շինաշխատանքներին, սննդի պայմաններին (ֆոտո)
Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին...
«Ժողովուրդ». Երբ կզորացրվի Նիկոլ Փաշինյանի որդին
Եվ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեծ շուքով սկսեց նախկին պաշտոնատար անձանց որդիների՝ բանակից...