News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բուխարեստի բնակիչ Դումիտրու Կոմանեսկուն 112-ամյա բրիտանացի Բոբ Ուայթոնի մահից հետո աշխարհի ամենատարեց մարդն է դարձել, հայտնում է Romania Insider պորտալը՝ վկայակոչելով Gerontological Research Group-ի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կոմանեսկուն 111 տարեկան է: Նա ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 8-ին Ռումինիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Պրովիցա-դե-Ժոս համայնքում: Պատանեկության տարիներին նա սովորել է մաթեմատիկայի ֆակուլտետում Գեորգցե Ցեցեյկայի մոտ, ով հիմնադրել է դիֆերենցիալ երկրաչափության տեղական դպրոցը: ՀետագայումԴումիտրու Կոմանեսկուն թողել է գիտությունը եւ սկսել է գյուղատնտեսություն  ուսումնասիրել: Իր կյանքի հետագա 70 տարին նա նվիրել է հենց այս ոլորտում աշխատանքին:

Տղամարդը պարբերականի հետ զրույցում նշել է, որ իր երկարակեցության պատճառը կնոջ, որդիների եւ թոռների սերն է համարում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ