News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան երեքշաբթի սկսում է կարանտինից դուրս գալու հաջորդ փուլը: Այսօրվանից լրացուցիչ չեղարկվում են մարտի կեսին կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված մի ամբողջ շարք սահմանափակումներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրում տեղաշարժը կդառնա ազատ. ուղեւորություններն այլեւս սահմանափակված չեն տանից 100 կմ շառավղով: Պաշտպանական դիմակի կրումը մնում է, սակայն հանրային տրանսպորտի բոլոր ուղեւորների համար: Ընդ որում՝ իշխանությունները չեղարկել են իրենց նախկին կարգադրությունը սոցիալական հեռավորության պահպանման նպատակով երկաթուղում եւ մետրոյում նստելատեղերի քանակի կրկնակի կրճատման մասին:

Երեքշաբթիից սմարթֆոնների մեջ կսկսի գործել հավելվածը, որը կիրազեկի վերջին 2 շաբաթում ինֆեկցիան կրողների հետ հնարավոր շփումների մասին: Փորձագետների կարծիքով՝ նման տեղեկությունը պետք է փարիզցիներին դրդի ժամանակին թեստավորվել եւ անհրաժեշտության դեպքում կրկին տնային ռեժիմի անցնել:

Ամսաթվերը հստակեցվում են

Անցած շաբաթ Ֆրանսիայի կառավարությունից նախազգուշացրել են, որ Շենգենյան գոտու ներքին սահմանները կարող են բացվել հունիսի 15-ին: Այնուհետեւ պետք է համաձայնեցվեն Եվրամիության արտաքին սահմանները բացելու ժամկետները, ճշգրիտ օրն առայժմ հայտնի չէ:

Տեղի է ունենում մշակութային կյանքի աստիճանական աշխուժացում. այս շաբաթից իրենց դռները կբացեն ֆրանսիական թանգարանները: Ըստ որում՝ ժամկետները տարբեր են. այսպես՝ հունիսի 5-ին առաջիններից մեկը այցելուներին կընդունի Շամբոր ամրոցը, Բրանլիի ափին Ժակ Շիրակի անվան ազգագրության թանգարանը՝ հունիսի 9-ին, իսկ Լուվրի եւ Ֆոնտենբլոյում թագավորական նստավայրի բացմանը ստիպված կլինեն սպասել մինչեւ հաջորդ ամիս:

Երեքշաբթի ֆրանսիական նահանգային քաղաքներում պատրաստվում են առաջին այցելուներին դիմավորել ռեստորաններն ու սրճարանները: Դրանց տերերը միլիմետրի ճշգրտությամբ չափել են սեղանների միջեւ հեռավորությունները՝ այդ տարածությունը հիմա պետք է կազմի 1 մետրից ոչ պակաս:

Բուն մայրաքաղաքում առայժմ բաց են լինելու միայն փողոցային սրճարանների տեռասները: Ռեստորանային ինտերիերները փարիզցիներին հասանելի կլինեն միայն հաջորդ՝ երրորդ փուլում:

Առաջին հարսանիքները

Չնայած Ֆրանսիայում ամառը պաշտոնապես սկսվում է ամենաերկար ցերեկն ունեցող օրը՝ հունիսի 21-ին, առաջին ամառային հարսանիքները կարող են կայանալ արդեն երեքշաբթի: Իշխանությունները որոշել են կրկին այդպիսի արարողություններ անցկացնել, սակայն՝ հյուրերի սահմանափակ թվով՝ ոչ ավել, քան 10 մարդ:

Դեռ շաբաթ օրը, չսպասելով կարանտինի չեղարկման երկրորդ փուլին, մայրաքաղաքային քաղաքապետարանը բացել էր քաղաքի այգիներն եւ պուրակները քաղաքացիների համար:

Ֆրանսիական դպրոցներն ակնկալում են այս փուլում դասարաններ վերադարձնել իրենց աշակերտների մեծ մասին: Կրթության համակարգում ինքնամեկուսացման ռեժիմից ելքը սկսվել էր մայիսի 12-ին, սակայն աստիճանաբար է ընթանում: Դասընթացներին է վերադարձել միջին դասարանների աշակերտների մոտ 30 տոկոսը եւ տարրական դասարանների 20 տոկոսը:

Վիրուսը նահանջում է, բայց չի հեռանում

Առողջապահության գլխավոր վարչությունից ստացված վերջին տվյալների համաձայն՝ մարտի 1-ին համավարակի մեկնարկի պահից սկսած մահացել է 28.830 մարդ: Հիվանդանոցներում այժմ մոտ 14.300 կորոնավիրուսով հիվանդ կա: Վերջին օրվա ընթացքում ավելի քան 90 հիվանդ է հոսպիտալացվել:

Կառավարությունը համաճարակի նահանջը կապում է ֆրանսիացիների կողմից ցուցաբերած «քաղաքացիական պատասխանատվության», ինչպես նաեւ պաշտպանիչ միջոցառումների վերաբերյալ իշխանությունների բոլոր առաջարկություններին հետեւելու հետ: Այնուամենայնիվ, զգուշավորությունը կարանտինից ելքի նոր փուլի առանցքային բառն է:

Առավել մասշտաբային փորձությունները, իհարկե, բաժին են ընկնում տնտեսության ոլորտին: Անցյալ շաբաթվա վերջին հրապարակված տվյալների համաձայն՝ երկրում ապրիլին գործազրկությունը համավարակի գագաթնակետին աճել է ավելի քան 20 տոկոսով: Տարվա վերջին ՀՆԱ-ի անկումը կարող է 8 տոկոս կազմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ