News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կիպրոսի իշխանությունները հայտնել են, թե որ զբոսաշրջիկներին թույլ կտան մուտք գործել հանգստավայրեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով АТОР-ին:

Կիպրոսը հասանելի համաճարակաբանական տվյալների հիման վրա կազմել է Եվրոպայի 19 երկրների ցանկ, որոնց քաղաքացիները կարող են հունիսին երկիր ժամանել: Երկրները բաժանված են 2 խմբի (A եւ B): Առաջինի մեջ են մտել Եվրոպայի 13 պետություններ, երկրորդի մեջ՝ 6 պետություններ:

Օտարերկրյա հյուրերի ընդունումն անցկացվում է 2 փուլով: Հունիսի 9-19-ը զբոսաշրջիկները պետք է ունենան իրենց մոտ կորոնավիրուսի բացակայության հավաստագիր: Ընդ որում՝ թեստը պետք է հանձնել մինչեւ թռիչքը 72 ժամից ոչ ուշ: Հունիսի 20-ից այդպիսի փաստաթուղթ կպահանջվի միայն B խմբի երկրներից ժամանողների համար:

Հավաստագիրը պահանջվում է մինչեւ չվերթը եւ անձնագրային ստուգման կետում: Եթե ճանապարհորդը կորոնավիրուսի թեստ չունի, նրան կառաջարկեն թեստավորում անցնել ժամանելուն պես: Այն արժե 60 եվրո, արդյունքը ստացվում է 24 ժամից ոչ ուշ: Այդ ժամանակահատվածում զբոսաշրջիկներին կառաջարկեն մեկուսանալ ամրագրված համարներում:

Կիպրոս ուղեւորվող օդանավի բոլոր ուղեւորները պարտավոր են դիմակ կրել: Ժամանելուն պես կչափվի նրանց ջերմությունը: Ոմանց կառաջարկվի անցնել կորոնավիրուսի ախտորոշման անվճար թեստ՝ անկախ հանգամանքից, թե որտեղից են ժամանել:

Երկիր մուտք գործողները նաեւ պարտավոր են լրացնել «COVID-19 ճանապարհորդի հայտարարագիր»: Սա կարելի է կատարել Կիպրոսի ԱԳՆ վեբկայքում կամ թռիչքի օդանավակայանի գրանցման կանգնակների մոտ: Լրացված հայտարարագրի պատճենը կպահանջվի մինչեւ օդանավի վայրէջքը եւ նշանակման վայրում սահմանապահ ստուգում անցնելիս:

Կղզում հանգստանալիս զբոսաշրջիկներին կխնդրեն փողոցում 2 քառակուսի մետր հեռավորություն պահպանել եւ 3 մետր՝ փակ տարածքներում: Այնտեղ, որտեղ ֆիզիկական հեռավորության պահպանումն անհնար է, պարտադիր կլինի դիմակի կրումը (օդանավեր, օդանավակայաններ, նավահանգիստներ, տաքսիներ, ավտոբուսներ, վերելակներ):

Լողափերին շեզլոնգերը, սրճարաններում սեղանները դրված կլինեն միմյանցից 2 մետր հեռավորությամբ: Հյուրանոցների աշխատակիցները կրելու են պաշտպանական դիմակներ: Հյուրերին ամենուր կառաջարկեն  վճարել քարտով եւ օգտվել հականեխիչից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալիայի իշխանությունները նշել են, թե որ երկրներից են զբոսաշրջիկների սպասում
Զբոսաշրջության նպատակով Իտալիա մուտքը թույլատրվում է ԵՄ-ից եւ Շենգենյան երկրներից ժամանող հյուրերին․․․
Եգիպտոսը բժիշկների է ձերբակալել՝ կորոնավիրուսի վերաբերյալ տվյալներ տարածելու համար
Նրանք բոլորը դժգոհություն են հայտնել COVID-19-ի դեմ պայքարում պետական ​​քաղաքականության կապակցությամբ․․․
Պետք է դատապարտենք համավարակի քողի տակ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունները. «Մեդիա պաշտպան»
Դեռեւս 2018թ․-ից ենք նախազգուշացնում, որ մամուլը Նիկոլ Փաշինյանի թիրախում է, մամուլի հանդեպ պարբերաբար հարձակումներ են եղել՝ սկսած ֆեյքերից ու դատական գործերից, մինչեւ խմբագրությունների ներխուժում, լրագրողներին ոստիկանության…
Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիայում», «Վեոլիա Ջրում», Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում․ ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են
ԱԱՏՄ-ն շեշտում է՝ կրկնակի եւ համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաեւ 48 եւ 72 ժամով կասեցման որոշումներ…
Զելենսկիի կինն առողջացել է կորոնավիրուսից
Զելենսկայան դուրս է գրվել հիվանդանոցից, նրա ինքնազգացողությունը լավ է, սակայն տանը շարունակում է բուժվել երկկողմանի թոքաբորբից․․․
Փաստաբան Նորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով
Թեեւ տատանումներով արձանագրվում է ջերմություն, սակայն ընդհանուր ինքնազգացողությունս այս պահին լավ է…
Ամենաշատ