News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երեւան-Գյումրի-Երեւան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը: Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու եւ ուղեւորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով:

Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղեւորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնումով եւ ուղղված է Երեւանի ու Գյումրի միջեւ զբոսաշրջային հոսքերի խթանմանը: Այնուամենայնիվ, հանրապետության երկու խոշոր քաղաքների միջեւ էքսպրեսի երկարատեւ աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում հակավիրուսային միջոցառումների իրականացման հետ կապված՝ այս տարվա մարտից Հարավկովկասյան երկաթուղու ուղեւորափոխադրումների ոլորտում արձանագրվել է ուղեւորափոխադրումների ծավալների զգալի կրճատում: Այսպիսով, մարտի 14-ից չեղարկվել են Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային գնացքի ուղերթները: Արդյունքում, այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով այդ գնացքի ուղեւորների թիվը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 56,5% -ով:

Երեւան-Գյումրի արագընթաց գնացքների չեղարկման պատճառով հաշվետու ժամանակահատվածում այդ երթութու ուղեւորների թիվը նվազել է 64%-ով: Երեւան-Գյումրի-Երեւան ուղղությամբ գործող սովորական էլեկտրագնացքների ուղեւորահոսքը կրճատվել է մինչեւ 15%: Երեւան-Արաքս էլեկտրագնացքների ուղեւորների թիվը նվազել է 18%-ով:

Դրական դինամիկա (+ 2,8%) գրանցվել է միայն Երեւան-Երասխ երթուղով, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության կարանտինային միջոցառումների շրջանակներում միջքաղաքային ավտոբուսային երթուղիների չեղարկմամբ:

Ընդհանուր առմամբ, երկաթուղու բոլոր ուղղություններով ուղեւորների թվի նվազումը ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 17,7%:

ՀԿԵ-ն շարունակում է խստորեն իրականացնել պարետի կանխարգելիչ եւ հակավիրուսային միջոցառումները՝ չափվում է ուղեւորների ջերմությունը, շարժակազմն  ախտահանվում եւ մաքրվում է, վագոններում պահոված է ախտահանող միջոցների առկայությունը, հսկվում է ուղեւորների կողմից սոցիալական հեռավորության պահպանելու եւ դիմակներ ու ձեռնոցներ կրելու պահանջների կատարումը: Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում կառավարական հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացրել ընկերության ուղեւորատար համալիրում եւ արձանագրել է պարետի որոշումներին ձեռնարկված միջոցառումների համապատասխանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռիում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն, առաջիկայում նրանց թիվը կավելանա ևս 5-ով
Հուլիսի 6-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին՝ գործընթացի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու...
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. Եվրոն թանկացել է ավելի քան 3 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից
Ծրագրի շրջանակում միանվագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները…
Սուպերմարկետները պարբերաբար խախտում են աշխատողների իրավունքները. Հայտարարություն
Աշխատողներին չեն տրամադրվում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմնական արձակուրդը կամ դրա համար փոխհատուցման վճարը...
Լիզինգի բարելավված օրենսդրական դաշտը նոր պայմաններ կստեղծի գործարարների համար
Հայաստանում հիմնական միջոցների լիզինգը 2014 թվականի վարկային պորտֆելի մեջ, ըստ LeasEurope ասոցիացիայի, կազմում էր ընդհանուրի ընդամենը 0.8%-ը…
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...