News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հոգեբանները հրապարակել են հետաքրքիր հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տվել՝ արդյոք շները պատրաստ են փրկել  փորձանքի մեջ հայտնված իրենց տերերին: Արիզոնայի համալսարանի աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրության մասին գրում է Popular Mechanics-ը:

Հետազոտութանը վաթսուն տնային շուն է մասնակցել, որոնք պետք է երկու րոպեի ընթացքում օգնեին արկղում փակված իրենց տերերին: Փորձի պայմանների համաձայն՝ շների տերերը պետք է բարձր բղավեին իրենց տառապանքների մասին, բայց չպետք էի արտասանեին կենդանու անունը, որպեսզի վերջիններս գործողությունների համար լրացուցիչ խթաններ չունենային:

Բացի այդ, շները պետք է վերահսկողական առաջադրանքներ կատարեին՝ նույն արկղից սնունդ հանեին, ինչպես նաեւ ազատեին տիրոջը արկղից, ով օգնության չէր կանչում եւ պարզապես ամսագիր էր կարդում: Արդյունքում, շներից քսանը կարողացավ ազատել տիրոջը, քսանը կարողացավ հանել սնունդը, իսկ տասնվեց շուն կարողացավ բացել արկղը, որի մեջ նստած էր իրենց տերը եւ ամսագիր էր կարդում:

«Սթրեսը, որը ցույց էր տալիս տերը, փոխանցվում էր կենդանուն, ուստի նրանք փորձում էին բացել արկղը` մարդուն օգնելու համար: Այն փաստը, որ ոչ բոլոր շները կարողացան կատարել առաջադրանքը, բացատրվում է սխալներով արկղը բացելու փորձերի ժամանակ, այլ ոչ թե՝ սեփականատիրոջն օգնելու ցանկության բացակայությամբ: Հիմնական եզրակացությունը, որին մենք հանգել ենք, այն է, որ շները պատրաստ են օգնել տերերին, ովքեր դժբախտության մեջ են հայտնվել»,- նշում են հետազոտության հեղինակները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են կենդանական աշխարհի հաշվառման հարցը. գործընթացին կմիանան որսորդները
Հանդիպումները կկրեն շարունակական բնույթ...
Ճանապարհորդ գորտը Կոլումբիայից հայտնվել է Անգլիայի սուպերմարկետում
Սուպերմարկետի աշխատակիցները նկատել են բութ մատի չափի գորտին բանանների մեջ․․․
Անգլիայում սատկել է աշխարհի ամենատարեց կատուն
Ինչպես պարբերականին պատմել է կենդանու տերը՝ Միշել Հերիթեջը, սպիտակ եւ շիկակարմիր կատվին նրան նվիրել էին իր 20-ամյակի առթիվ․․․
Դալմատինի գույներով տաքսա է գտնվել
Տաքսայի տերը՝ Վիկտորյա Հոֆմանը, ասում է, որ անսովոր գույնը շատերի ուշադրությունն է գրավում․․․
Պինգվինին մահից փրկել է սերը
Դոթին, որի տեսակը անհետացման սպառնալիքի տակ է, կանգնելու ուժ չուներ, տառապում էր թուլությունից եւ դժվարությամբ էր շնչում…
Երևանի կոնյակի գործարանի տարածքում բազեի չորս ձագ են փրկել
Տեսչական մարմնի Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակցի կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թռչնի ձագերը…