News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով Սեւանա լճի վրա ներգործող մի շարք բացասական ազդեցությունները, մշակվել է մի ծավալուն փաստաթուղթ, որը ներկայացվել է ԵՄ գործընկերներին: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, Սեւանա լճի ծաղկման թեմայով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Վերջինիս խոսքով` անցած տարի կառավարության կողմից առաջարկվել ԵՄ-ի աջակցության միջոցով իրականացնել Սեւանի էկոհամակարգի վերականգնման ծրագիր, որի համար նախատեսվել է 5 մլն եվրո եւ այդ ծրագրի շրջանակներում նախատեսվել են իրականացնել համալիր միջոցառումներ:

Խոսելով փաստաթղթի մասին` մասնագետը նշում է, որ իրենք մանրամասն կազմել են այն` փորձելով վերջինիս մեջ ներառել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են Սեւանա լճում եւ այն միջոցառումների իրականացումը, որն անհրաժեշտ է լճի վերականգնման համար:

«Եթե մենք Սեւանա լճի հետ կապված խնդիրները բաժանենք 2 խմբի, ապա այն կունենա 2 հիմնական ուղղվածություն: Մեկը Սեւանի ջրի որակական, մյուսը քանակական խնդիրն է: Քանակական խնդրի մասին խոսելիս հարկ է նշել, որ դեռեւս 2001 թվականից Սեւանա լճի օրենքի մեջ արձանագրվեց այն փաստը, որ Սեւանի ջրի մակարդակը պետք է բարձրացվեր, որպեսզի վերականգնվեր լճի էկոհամակարգը:

Դա տեղի պետք է ունենա անընդհատ ջրի քանակական ներհոսքով եւ նվազեցնելով արտահոսքը Սեւանա լճից:

Երկրորդը` Սեւանա լճի որակի խնդիրն է, որն առաջացել է կենցաղային ջրերի եւ այլ կեղտաջրերի ներհոսքից: Մեր կազմած փաստաթղթում մենք մանրամասն այդ երկու ուղղությունների մասին գրել եւ ներկայացրել ենք մեր ԵՄ գործընկերներին»,-նշում է Իրինա Ղափլանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել