News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործն ի սկզբանե տարվել է փաստաբանների իրավունքները ոտնահարելով, այդ երիտասարդների իրավունքները ոտնահարելով եւ այդ ոտնահարումն ու անտեսումը դեռ շարունակվում է։ Նույնն անում է քննչական մարմինը՝ իրենց կայացրած ոչ օբյեկտիվ որոշումներով եւ դատարանները՝  իրենց ոչ օբյեկտիվության առումով։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց գործով մեղադրյալներից Բաբկեն Համբարձումյանի պաշտպան Կարեն Ղազարյանը։

Նա նախ ներկայացրեց Կապան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների նախապատմությունը.

«Մեզ դիմել էին սույն գործով մեղադրյալներն ու ազգականները, որ, որոշակի խնդիրներ ու անհանգստություններ ունեն հենց Քաջարանում շրջանառվող լուրերից, որ իրենց նկատմամբ պատրաստվում են քրեական հետապնդում իրականացնել։ Հաջորդ օրը հանդիպել ենք նրանց հետ, ունեցել ենք կոնսուլտացիաներ եւ հանգել ենք այն մտքին, որ սպասենք ծանուցման։ Կիրակի օրն արդեն մեզ հետ կապվեցին ու հայտնեցին, որ Քաջարանի 3 քաղաքացիների բերման են ենթարկել Կապանի ոստիկանության բաժին։ Նրանք առաջին իսկ պահից պետք է պահանջեին պաշտպաններ, սակայն զանգի հնարավորություն չեն ունեցել, պաշտպան ունենալու իրենց պահանջին էլ ոչ մի կերպ չեն արձագանքել։ Մենք Ոստիկանության հերթապահ բաժնին հայտնեցինք, որ տվյալ անձինք մեզ դիմել են եւ խնդրեցինք, որ թույլ տան մեզ վերեւ բարձրանալ եւ մեր աշխատանքային պարտականությունները կատարել։ Բաժնից հայտնեցին, որ պետք է զեկուցեն եւ այլն, մոտ 20 րոպե անց մոտեցա եւ ասացի, որ արդեն խոչընդոտում եք մեր աշխատանքին, մենք նշեցինք, որ կահազանգենք ՄԻՊ-ին եւ ՓՊ-ին. 2 գործողություններն էլ կատարել ենք։ Մեկ ժամ անց ոստիկանները մեր առջեւով 2 երիտասարդներին՝ գլուխները իջացրած, թեւերը ոլորած տարան կողքի քննչական բաժին։ Մենք ասացինք, որ արդեն հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստել։ Մենք արդեն սկսեցինք դիմել Քննչական բաժին։ Միայն Երեւանից ժամանակ ՔԿ-ի ՀԿԳ քննիչների հետ կոնտակտ հաստատելուց հետո մեզ տրվեց հնարավորություն գնալու եւ որպես պաշտպան ներգրավվելու համար։ Մուտք գործելուց հետո զանգեր էին գալիս, թե բռնություններ են գործադրվել կամ գործադրվում, մենք ասացինք, որ այս պահին այս 2 տղաների նկատմամբ բռնություն չի գործադրվում։

Հետո տեղեկացա, որ մի անձ սխալմամբ է բերման ենթարկվել եւ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել։ Այդ պահից սկսած ես դրսում որոշակի աղմուկ լսեցի, պատուհանից տեսա, որ բազմությունը շատանում էր, որովհետեւ կար տեղեկություն, թե բոլոր երիտասարդների նկատմամբ բռնություն է կիրառվել»։

Պաշտպանը պատմեց, որ երիտասարդներին ձերբակալել են հատուկ զորքերի ուղեկցությամբ, եւ, ըստ պաշտպանի՝ ոչ համաչափ ուժ կիրառել։

Կարեն Ղազարյանը շեշտեց, որ Ոստիկանության շենքի դիմաց հավաքված քաջարանցիները քաղաքականության հետ կապ չունեին. «Նրանք հավաքվել են, երբ բռնության մասին ահազանգ է եղել։ Եթե Ոստիկանությունը մեզ թույլատրեր օրենքով նախատեսված կարգով մուտք գործեինք Ոստիկանություն, ապա չէր լինի ոչ բռնություն, ոչ հավաք»։

Անդրադառնալով Բաբկեն Համբարձումյանի ձերբակալման եւ կալանավորման գործին՝ պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալի մանկահասակ երեխան ունի առողջական լուրջ խնդիր.

«Բաբկեն Համբարձումյանն ունի 2 տարեկան զույգ երեխաներ, նրանցից մեկը լուրջ առողջական խնդիրներ ունի։ Դրա մասին տեղեկացանք ձերբակալման պրոցեսում, եւ որոշակի փաստաթղթեր ներկայացվեցին։ Փաստաղթղթերի ուսումնասիրությամբ ինձ համար այդքան ակնհայտ չէր խնդիրը, բայց տեսնելը շատ հուզական ու դաժան էր. երեխան ունի գանգի ոսկրերի ճողվածք, որտեղից նյութ էր դուրս գալիս ու գրիժա էր առաջացել։ Մյուս ձերբակալվածներն այնքան իրենց մասին չէին մտածում, որքան Բաբկենի, քանի որ նրա ընտանիքում երեխան ունի լուրջ առողջական խնդիրներ ու Բաբկենին կալանավորելը, ընտանիքը ֆինանսական հոսքից զրկելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ երեխայի համար»։

Կարեն Ղազարյանը հայտնեց, որ գործով մյուս մեղադրյալը Բաբկենի եղբայրն է՝ Լեւոն Համբարձումյանը, որը նույնպես կալանավորվել է. «Այսինքն՝ ընտանիքում 2 կալանավորված կա, իսկ երեխայի բուժումը ծախսատար է։ Բաբկեն Համբարձումյանն ունի վարկեր, որով բնակարան են գնել, ունեն ոսկու գրավադրման վարկեր, որով հոգացել են երեխայի առողջությանը։ Բաբկեն Համբարձումյանի կալանքի տակ մնալու դեպքում, նրանք կկորցնեն բնակարանն, ընտանիքը կմնա անօթեւան եւ երեխայի առողջության ծախսերը հնարավոր չի լինելու հոգալ»։

Պաշտպանն ասաց, որ դատարանը կալանավորման որոշման մեջ ասել է, որ երեխայի առողջության հանգամանքը չի կարող էական նշանակություն ունենալ սույն գործով կալանավորման հիմքերը բացառելու համար. «Խոչընդոտման ռիսկը հնարավոր է չեզոքացնել գրավով, որի վերաբերյալ եր միջնորդությունը մերժվել է, տուժողի նկատմամբ պաշպանության միջոց կիրառելով, որը արդեն իսկ կատարել են, օպերատիվ  գործողություններով, որ եթե Բաբկեն Համբարձումյանի կողմից կանխատեսելի կլինի խոչնդոտումը, իրենք դա կարող են կանխել»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մանրամասներ էին ներկայացրել դեպքից։ Ըստ այդ հաղորդագրության՝ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի եւ նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջեւ տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը եւ շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ. Հ.-ն, նրա եղբայրը՝ Լ. Հ.-ն, Խ. Մ.-ն եւ Մ. Ս.-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առեւանգել են Շ. Մ.-ին եւ Խ.Մ.-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա. Հ.-ի եւ Գ. Մ.-ի հետ ծեծի ենթարկել նրան:

Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ.-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա.Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ.-ի եղբայրը՝ Գ.Մ.-ն եւ Ա.Փ.-ն, ինչպես նաեւ ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետեւանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա.Պ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ