News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործով տուժող ճանաչված Շավարշ Մարգարյանը հայտնել է, որ իրեն չեն առեւանգել, եւ, որ իրենց Ոստիկանության աշխատակիցները ուղղորդել են իրեն ցուցմունք տալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց գործով մեղադրյալներից Լեւոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։

Պաշտպան Էլբակյանը հայտնեց, որ պաշտպանները բողոքարկել են Բաբկեն եւ Լեւոն Համբարձումյանների խափանման միջոցի որոշումը։

«Այս գործով ունենք 7 դատավոր, որոնք քննել են այս գործը. եւ՛ ձերբակալություններ, եւ՛ խափանման միջոցներ։ 7 դատավորներից 4-ը գտել են, որ ձերբակալություններ  եւ 1 դատավոր մեղադրանքի մասով, որ հիմնավոր կասկածն է բացակայում, Լեւոն Համբարձումյանի մասով նպատակն ու հիմքը բացակա չէ, 3 դատավոր էլ գտել են, որայս անձինք պետք է կալանավորվեն։ Այսինքն՝ 4 դատավոր գտնում են, որ այս անձանց հիմնավոր կասկածը բացակայում է, նրանց նկատմամբ որեւէ հարկադրանքի միջոց կիրառելու հիմքերը բացակայում են եւ 3 դատավոր էլ նույնական փաստական հանգամանքներով գտնում են, որ առկա է այդ հանգամանքները։ Սա այն դեպքում է, երբ արդեն մամուլով հրապարակվել էր Շավարշ Մարգարյանի, ինչու չեմ կարող ասել՝ ուժող  Շավարշ Մարգարյանի, որովհետեւ ըստ մեզ ներկայացված նյութերի Շավարշ Մարգարյանը հայտնում է՝ ինձ տուժող չեմ համարում։ Կարող եմ ասել, որ ճնշում է եղել դատավորների վրա, այլ կերպ նկարագրել, երբ ընդամենը նույն գործով ներկայացվում է 3 միջնորդություն, դատավորը քննում է գործը եւ որոշում է կայացնում, որ հիմնավոր կասկածը բացակայում է եւ Լուսինե Մարտիրոսյանի պաշտպանյալի նկատմամբ հիմնավոր կասկածի հիմքով միջնորդությունը մերժում է, ընդամենը 2 ժամ հետո 3 այլ դատավորներ գտնում են՝ հիմնավոր կասկածն առկա է եւ այս տղաները պետք է կալանավորվեն։ 4 երիտասարդի փորձում են մեղադրել առեւանգման մեջ, ունենք անձը, որն ասում է՝ ինձ չեն առեւանգել։ Տուժողը հայտարարում է, որ իմ ցուցմունքները տվել եմ Ոստիկանության աշխատակիցների ուղղորդմամբ եւ եթե ես այդ ցուցմունքները չտայի, ապա իմ նկատմամբ կկիրառվեր որոշակի պատժող միջոցներ»,- ասաց փաստաբանը։

Էլբակյանը նշեց 7 դատավորների անունները.

«3 դատավորները, որոնք ձերբակալումները ոչ իրավաչափ են ճանաչել Ավան նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանն է, Վարդան Գրգորյանը, Հարություն Մանուկյանը եւ մեկ դատավոր, որը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը հիմնավոր կասկածով մերժել է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Մյուս 3 դատավորներն են՝ Վաչե Մարգարյանը, Ռոբերտ Պապոյանը եւ Նելլի Բաղդասարյանը»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մանրամասներ էին ներկայացրել դեպքից։ Ըստ այդ հաղորդագրության՝ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի եւ նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջեւ տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը եւ շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ. Հ.-ն, նրա եղբայրը՝ Լ. Հ.-ն, Խ. Մ.-ն եւ Մ. Ս.-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առեւանգել են Շ. Մ.-ին եւ Խ.Մ.-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա. Հ.-ի եւ Գ. Մ.-ի հետ ծեծի ենթարկել նրան:

Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ.-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա.Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ.-ի եղբայրը՝ Գ.Մ.-ն եւ Ա.Փ.-ն, ինչպես նաեւ ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետեւանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա.Պ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
23-ամյա վարորդը Օրգովի ոլորաններում կոկա-կոլայով բարձված Mitsubishi բեռնատարով բախվել է ծառերին եւ կողաշրջվել
Դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Օրգով գյուղի բնակիչ, 39-ամյա Վարդգես Քամալյանը եւ հայտնել, որ վթարի մեղավորը ինքն է եղել, քանի որ իր վարած…
Եգիպտոսը բժիշկների է ձերբակալել՝ կորոնավիրուսի վերաբերյալ տվյալներ տարածելու համար
Նրանք բոլորը դժգոհություն են հայտնել COVID-19-ի դեմ պայքարում պետական ​​քաղաքականության կապակցությամբ․․․
Ավանի ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը
Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի...
37-ամյա կինը տնտեսական խանութում հեռախոս էր գողացել. քրեական հետախույզների բացահայտումը
Հուլիսի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ հունիսի 30-ին անհայտ անձը, օգտվելով իր անուշադրությունից, տնտեսական...
«Ջրահարսի» արձանը Կոպենհագենում կրկին վանդալների զոհ է դարձել
«Ջրահարսը» հաճախ է վանդալների թիրախ դառնում, ովքեր ավելի վաղ գլխատել եւ ներկել էին արձանը․․․
Լուսարձակներ գողացած անձը դեպքից մեկ օր անց հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց. Գողոնը չկա
Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվեց...
Ամենաշատ