News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի խնդրով պայմանավորված մշակվել են 3 առաջնահերթ միջոցառումներ, որոնք ըստ կարեւորության կսկսեն իրականացվել այս տարի: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, լրագրողների հեր հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

«Առաջինը՝ առնվազն մեկ խոշոր ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի ստեղծումն է, երկրորդը` գետերի հուների մաքրումը` հաշվի առնելով, որ մեզ մոտ կենսապաշարը` ձուկը, վերարտադրման խնդիր ունի: Դրա պատճառով է, որ մեր ձկնուղիները փաստացի փակ են, գետերը եւ գետերի հուները՝ շատ աղտոտված:

Երրորդը` Սոթքի լքված հանքավայրի ռեկուլտիվացումն է, հաշվի առնելով, որ դեռեւս անցած տարի նմուշառում է արվել եւ պարզվել է, որ այդ տարածքը բավականին լուրջ աղտոտված է ծանր մետաղներով, որը պետք է կանխել ռեկուլտիվացման աշխատանքների միջոցով»,- ասաց փոխնախարարը:

Ըստ մասնագետի` ամենայն հավանականությամբ սեպտեմբերից արդեն կմեկնարկեն միջոցառումները այդ ծրագրի շրջանակներում:

Վերջինիս խոսքով` կատարելով անընդհատ մշտադիտարկումներ, թե արդյոք այս տարի Սեւանա լիճը «ծաղկելու» է, թե ոչ եւ ինչ չափով, համեմատելով նախորդ տարվա այս շրջանի տվյալները, արդեն իսկ արձանագրվել է ֆոսֆորի քանակության որոշակի սպառում, ինչը` ըստ մասնագետների նշանակում է, որ «ծաղկման» փուլը սկսվել է: «Երբ որ արձանագրվում է կապտականաչ ջրիմուռների աճ, մենք փաստացի մտնում ենք, այսպես կոչված մասնագիտական լեզվով ասած էֆտրոֆիկացման փուլ, այսինքն լճի ճահճացման փուլ, որը վտանգավոր է, եթե չկարողանանք ժամանակին կանխել այդ օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, մենք փաստացի կարող ենք լիճը կորցնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ